You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Ինչո՞ւ ներդրումներ կատարել պարտատոմսերում - Ամերիա բլոգ
15Սպտ

Ինչո՞ւ ներդրումներ կատարել պարտատոմսերում

3D illustration increaing mark of bonds

Եկամուտի պասիվ աղբյուրների մասին մտածելիս շատերն առաջինը հիշում են ավանդի մասին։ Իսկ երբևէ մտածե՞լ ես, որ ավանդից բացի, կարող ես գումար ներդնել այլ ֆինանսական գործիքում, ինչպիսին պարտատոմսն է։

Այստեղ փորձելու ենք պարզ բառերով պատմել քեզ պարտատոմսերի մասին, որպեսզի օգնենք ֆինանսապես ավելի գրագետ դառնալ ու առաջին քայլերն անել ներդրումների ոլորտում:

Ի՞նչ է պարտատոմսը

Պարտատոմս ձեռք բերելով՝ դու  գումարդ որոշակի ժամկետով որոշակի տոկոսադրույքի դիմաց տրամադրում ես պարտատոմս թողարկողին։ Որպես թողարկող կարող են հանդես գալ ինչպես բանկերը, այնպես էլ այլ կազմակերպություններ, այդ թվում`  պետությունը։

Թողարկողը պարտատոմսերի սեփականատերերին որոշակի, որպես կանոն, եռամսյակային կամ կիսամյակային պարբերականությամբ վճարում է պարտատոմսի դիմաց հաշվարկված տոկոսագումարներ՝  արժեկտրոնի տեսքով, իսկ ժամկետի ավարտին վճարում պարտատոմսերի անվանական արժեքը:
Եթե չես կարող սպասել մինչև մարման ժամկետը, կարող ես վաճառել պարտատոմսերդ բորսայում։ Բայց հիշիˊր, որ բորսայում պարտատոմսերը գնվում և վաճառվում են շուկայական գնով, որը գնման գնից կարող է լինել  ինչպես բարձր, այնպես էլ ցածր։ Ի դեպ, պարտատոմսերը վաճառելու դեպքում ներդրողը չի կորցնում մինչ այդ կուտակված տոկոսագումարները:

Պարտատոմսերը բորսայում գնելու կամ վաճառելու համար  ներդրողը պետք է օգտվի բրոքերային ծառայությունից: Բրոքերային ծառայության մասին մանրամասները կարող ես գտնել`  անցնելով հետևյալ հղումով:

Կա՞ն արդյոք հարկային արտոնություններ

Պարտատոմսի դիմաց հաշվարկված տոկոսագումարներն ազատված են եկամտային հարկից։
Իսկ եթե մտածում ես ներդրման ապահովության մասին, ապա հիշիˊր, որ բանկերի կողմից թողարկված պարտատոմսերում իրականացված ներդրումները երաշխավորված են Ավանդների hատուցումը երաշխավորող hիմնադրամի կողմից ճիշտ այնպես, ինչպես ավանդները: Իսկ, օրինակ, պետական պարտատոմսերը  երաշխավորված են պետության կողմից։

Ուզո՞ւմ ես սկսել քո ներդրումային ուղին մեզ հետ: Բացիˊր MyAmeria-ն, անցիˊր MyInvest և գնիˊր քո առաջին պարտատոմսը:
Եթե պարտատոմսերի մասին դեռ հարցեր ունես, անցիˊր այս հղումով: Այստեղ կգտնես քեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները:

 

Կարդա նաև...

Ֆիքսվա՞ծ, թե՞ ճկուն ավանդ․ Ո՞րն ընտրել

Ֆիքսվա՞ծ, թե՞ ճկուն ավանդ․ Ո՞րն ընտրել

Այն մասին, որ գումարը բարձի տակ չեն պահում, հաստատ լսել ես: Բայց երբ բանը հասնում է ավանդին, շատերը հայտնվում են երկընտրանքի առաջ՝ ֆիքսվա՞ծ, թե՞ ճկուն։ Սկսում ես փորփրել, որ ընտրես, բայց անհասկանալի տերմինները քննության տոմս են հիշեցնում։

Կատարում ենք օնլայն շոփինգ անվտանգ

Կատարում ենք օնլայն շոփինգ անվտանգ

Գնումներ կատարի՛ր հուսալի կայքերից: Եթե կայքի հղման անվան դիմաց չկա կողպեքի նշան, կամ այն չի սկսվում https-ով, ուրեմն շտապի՛ր լքել «տարածքը» առանց ցտեսություն ասելու:

Ո՞ր մուլտֆիլմերն են օգնում ֆինանսապես ավելի գրագետ դառնալ

Ո՞ր մուլտֆիլմերն են օգնում ֆինանսապես ավելի գրագետ դառնալ

Հոգեբաններն ասում են՝ երեխաներին գումար պետք է տալ փոքր տարիքից, թույլ տալ տնօրինել սեփական միջոցները՝ ծախսել ըստ անհրաժեշտության ու խնայել։

  • Recent
  • Popular