You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot 5 լայֆհաք` միջոցառումն առանց սթրեսի վայելելու համար - Ամերիա բլոգ
23Հկտ

5 լայֆհաք միջոցառումն առանց սթրեսի վայելելու համար

 event digest

 

Միջոցառման գնալիս տոմս գնելը հեշտ մասն է։ Դրանից հետո սկսվում է կազմակերպչական փոքրիկ նախագիծը՝ հավաքել ընկերներին, որոշել՝ երբ դուրս գալ տնից կամ աշխատավայրից, հասկանալ՝ ինչքան գումար է պետք, ու ամենակարևորը՝ չհայտնվել սխալ հասցեում այն պահին, երբ միջոցառումն արդեն սկսվել է։
Ահա մի քանի փոքրիկ լայֆհաք, որոնք կօգնեն ավելի շատ վայելել միջոցառումը և ավելի քիչ ժամանակ ծախսել դրա շուրջ առաջացած քաոսի վրա։

 

1. Տոմսի գինը երեկոյի ամբողջ բյուջեն չէ

Գտել ես սիրելի արտիստիդ համերգը, տոմսի գինն էլ ընդունելի է։ Բայց մինչև գնումը արժե հաշվել նաև ճանապարհի, կայանման, սննդի կամ ընկերների հետ միջոցառումից հետո սրճելու հնարավոր ծախսերը։
Պարտադիր չէ ամեն ինչ հաշվարկել մինչև վերջին դրամը։ Բավական է մոտավոր պատկերացնել երեկոյի ամբողջ արժեքը, որպեսզի ծախսը չխանգարի ամսվա մյուս ֆինանսական ծրագրերին։

 

2. Կարդա միջոցառման մանրամասները, ոչ միայն վերնագիրը

Երբեմն այնքան ենք ոգևորվում միջոցառմամբ, որ մոռանում ենք ստուգել ամենակարևոր մանրամասները՝ ժամը, հասցեն, տարիքային սահմանափակումը կամ հագուստի պահանջները։
Մի քանի րոպե հատկացրու միջոցառման պայմանները կարդալուն։ Ստուգիր նաև՝ նշված ժամը մուտքի՞, թե՞ միջոցառման մեկնարկի ժամն է, որտեղ են քո նստատեղերը և արդյոք անհրաժեշտ է նախապես գրանցվել։ Միջոցառման օրը նորից ստուգիր կազմակերպչի հրապարակած տեղեկատվությունը։ Երբեմն վերջին պահին փոփոխություններ են լինում։

 

 

3. Տոմսը գնիր պաշտոնական աղբյուրից ու պահիր հասանելի տեղում

Տոմսն առցանց գնելիս կարևոր է ուշադրություն դարձնել ոչ միայն գնին, այլև վճարման հարթակին։ Խուսափիր անծանոթ կայքերից և քարտիդ տվյալները մուտքագրիր միայն վստահելի ու պաշտոնական կայքերում։
MyAmeria հավելվածում ինտեգրված MyEventhub հարթակում կարող ես ընտրել միջոցառումն ու նստատեղերը, իսկ վճարումն իրականացնել հենց հավելվածում` ընտրելով քարտ կամ հաշիվ՝ առանց քարտիդ տվյալները մեկ այլ՝ անծանոթ կայքում մուտքագրելու անհրաժեշտության։

Տոմսը գնելուց հետո էլ պահպանիր այն հեռախոսումդ` հասանելի տեղում։ Եթե այն QR կոդով է, նախապես բացիր՝ համոզվելու համար, որ կոդը հասանելի է։ Մուտքի մոտ անհրաժեշտության դեպքում բարձրացրու էկրանի պայծառությունը, որպեսզի այն հեշտ սքանավորվի:
 

 

4. Խմբային պլանների դեպքում մի՛ թող ամեն ինչ վերջին պահին

Նախապես պայմանավորվիր ընկերներիդ հետ՝ ով է գնում տոմսերը, որտեղ ու երբ եք հանդիպելու և ինչ եք անելու, եթե ինչ-որ մեկը ուշանա, որտեղ եք հանդիպելու, եթե կորցնեք միմյանց։ Եթե տոմսերը տեղերով են, համոզվեք, որ բոլորը գիտեն իրենց տեղերը։
 

 

5. Մի՛ մոռացիր նաև տուն վերադառնալու մասին

Միջոցառման գնալիս սովորաբար մտածում ենք՝ ինչպես հասնել այնտեղ, բայց հաճախ մոռանում ենք մտածել՝ ինչպես ենք վերադառնալու։
Եթե համերգը կամ երեկույթը ուշ է ավարտվելու, նախապես մտածիր՝ ինչպես ես տուն վերադառնալու։ Հատկապես եթե օգտվելու ես հանրային տրանսպորտից կամ պետք է ճանապարհդ կիսես ընկերների հետ։
Լայֆհաքերն արդեն գիտես, մնում է ամենահաճելի մասը․ ընտրել, թե ուր գնալ։ 

 

Իսկ ի՞նչ անել առաջիկա շաբաթվա ընթացքում
Ահա մի քանի տարբերակ հոկտեմբերի 26–31-ի համար։

 

🎭 Եթե սիրում ես թատրոն
«Հրեշը լուսնի վրա»
Հոկտեմբերի 26, 19:30
Արամի ու Սեդայի պատմությունը՝ սիրո, հիշողության և նոր կյանք կառուցելու փորձի մասին։ Տարբերակ է նրանց համար, ովքեր ուզում են աշխատանքային շաբաթը սկսել մշակութային երեկոյով։

 

🧠 Եթե ուզում ես մի փոքր խաղալ ու ստուգել գիտելիքներդ
OmniQuiz․ ֆուտբոլային քուիզ
Հոկտեմբերի 26, 20:00
Հինգ փուլ ֆուտբոլային հարցերով, թիմային մրցակցություն և նվերներ լավագույն մասնակիցների համար։ Կարող ես մասնակցել մինչև ութ հոգանոց թիմով կամ միայնակ․ տեղում թիմեր են ձևավորվում նաև առանձին մասնակիցների համար։

 

🎸 Եթե թատրոնի ու ռոքի համադրություն ես ուզում
«Հուդա»․ մոնո-ռոք ներկայացում
🗓️ Հոկտեմբերի 29, 19:30
Լեոնիդ Անդրեևի ստեղծագործության հիման վրա ներկայացված պատմություն՝ կենդանի ռոք երաժշտությամբ ու ավելի ոչ ստանդարտ բեմական ձևաչափով։ Ներկայացումից հետո երեկոն շարունակվելու է The Void Band-ի հետ։

 

🎻 Եթե դասական երաժշտության տրամադրություն ունես
«Անահիտ Ցիցիկյան 100»․ Սերգեյ Խաչատրյան և Հայկ Հովսեփյան
🗓️ Հոկտեմբերի 30, ուրբաթ, 19:00
Հոբելյանական համերգ՝ նվիրված հայ ջութակահար Անահիտ Ցիցիկյանի 100-ամյակին։ Սերգեյ Խաչատրյանը և Հայկ Հովսեփյանը ելույթ կունենան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։

 

🎃 Եթե ուզում ես Halloween նշել
Halloween at Oxygen
🗓️ Հոկտեմբերի 31, 18:00
Երաժշտություն, թեմատիկ կերպարներ ու Հելոուինի մթնոլորտ։ Ուշադրություն դարձրու նաև մուտքի պայմաններին․ կազմակերպիչը նշում է, որ տղամարդկանց մուտքը նախատեսված է զույգերով, իսկ կանանց մուտքը՝ առանց քանակային սահմանափակման։ Մուտքի ժամանակ անհրաժեշտ է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ։

 

🎶 Եթե հայկական համ ու երաժշտություն ես նախընտրում
Mohana and Band․ ղափամայի տոն EPOS-ում
🗓️ Հոկտեմբերի 31, 20:00
Ղափամա, հայկական ֆոլքի ու ժամանակակից ռիթմերի միաձուլում Mohana-ի և խմբի կատարմամբ։ Լավ տարբերակ է, եթե թեմատիկ երեկույթների փոխարեն ուզում ես երաժշտական ու համային հայկական մթնոլորտ։

Նոր տպավորությունների ու հիշվող պահերի համար միջոցառումներ կարող ես գտնել MyAmeria հավելվածի MyEventhub հարթակում։ 
 

Կարդա նաև...

Sunk Cost Fallacy. Ինչպե՞ս դադարել վատնել փողն ու ժամանակը

Sunk Cost Fallacy. Ինչպե՞ս դադարել վատնել փողն ու ժամանակը

Sunk Cost Fallacy-ն կամ անվերադարձ ծախսերի խաբկանքը հոգեբանական երևույթ է, երբ մարդը շարունակում է ներդրում կատարել, ժամանակ կամ գումար ծախսել, քանի որ արդեն արել է նախնական ծախսեր, նույնիսկ երբ ակնհայտ է, որ շարունակելն անօգուտ է։

Թվիթերի ամենահայտնի 16 ֆինանսական բլոգերները

Թվիթերի ամենահայտնի 16 ֆինանսական բլոգերները

Մերօրյա իրականության մեջ մարդիկ շատ հաճախ ֆինանսական որոշումներ են կայացնում սոցիալական հարթակներում տեսած տեղեկատվության հիման վրա։ 

Աշխատանք-կյանք հավասարակշռություն. հաջողության հասնելու բանալիներից մեկը

Աշխատանք-կյանք հավասարակշռություն. հաջողության հասնելու բանալիներից մեկը

Աշխատանք-կյանք հավասարակշռությունը տասնամյակներ շարունակ շատ քննարկվող թեմաներից է ամբողջ աշխարհում։ Եվ դա միանգամայն բնական է՝ հաշվի առնելով ժամանակակից աշխարհում մասնագետների առջև ծառացած մարտահրավերների լայն շրջանակը:

  • Recent
  • Popular