You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Doom Spending. Ինչո՞ւ ենք սթրեսի ժամանակ անխնա ծախսում - Ամերիա բլոգ
10Ապր

Doom Spending. Ինչո՞ւ ենք սթրեսի ժամանակ անխնա ծախսում

 doom spending

Սկսենք մի պարզ, բայց մի քիչ անհարմար հարցից. երբևէ քեզ ասե՞լ ես՝ այս մի բանը գնեմ, որ մի քիչ լավ զգամ, հետո հասկացել, որ իրականում այդ լավ զգալը տևեց մոտ 15 րոպե: Եթե այո, բարի գալուստ Doom Spending-ի աշխարհ:

 

Ի՞նչ է Doom Spending-ը

Doom Spending-ն այն վիճակն է, երբ գնում ես անում ոչ թե որովհետև որևէ բանի կարիք ունես, այլ որովհետև գնումն օգնում է քեզ լավ զգալ։

Սա սովորական շոփինգ չէ, այլ mood boost, որից հետո սովորաբար վրա է հասնում «Լավ, սա ինչո՞ւ գնեցի» գիտակցությունը։ Այսինքն՝ որոշումը բխում է զգացմունքից, ոչ թե սթափ հաշվարկից։

 

Ինչպե՞ս է սթրեսի ժամանակ ուղեղը քեզ դրդում գնումների

Քո ուղեղը իրականում չի ուզում վնասել քեզ: Այն պարզապես փորձում է արագ լուծում տալ սթրեսին։ Հաճելի գնումներ կատարելիս օրգանիզմում արտադրվում է դոֆամին, որն էլ ստեղծում է պարգևատրման զգացում։

Այստեղ խնդիրը նրանում է, որ այդ վիճակը շատ կարճ է տևում, ու սկսվում է էմոցիոնակ փակօղակը՝ սթրես → գնում → հաճույք → կրկին սթրես → նոր գնում:

 

Gen Z և միլենիալներ. ինչո՞ւ են հատկապես նրանք հակված Doom Spending-ի

Doom Spending-ը պատահական բան չէ։ Դրա հիմքում մի քանի շատ «մարդկային» պատճառ կա: Իսկ այս սերունդների մոտ այն ավելի արտահայտված է, քանի որ նրանց վրա մի քիչ շատ բան է «ընկել»՝

  • անընդհատ փոփոխվող աշխարհ,
  • տնտեսական անկայունություն,
  • ինֆլյացիա,
  • Social Media. որտեղ բոլորն իդեալական կյանքով են ապրում,
  • սթրես ու հոգնածություն. երբ քեզ մոտ հուզական այրում է սկսվում, ուղեղդ արագ լուծումներ է փնտրում, իսկ գնումը դրանցից ամենահեշտն է,
  • զեղչեր, որ «չի կարելի բաց թողնել». սա ամենավտանգավորն է: Դու չես խնայում, դու պարզապես ծախսում ես մի փոքր ավելի քիչ։


Արդյունքում ձևավորվում է «ապագան այնքան էլ կանխատեսելի չէ, պետք է վայելել պահը» մտածելակերպ։ Կարճաժամկետում՝ դու քեզ լավ ես զգում։ Երկարաժամկետում՝

  • գումարը սկսում է «անհետանալ»,
  • խնայողությունները պակասում են,
  • սթրեսն էլ վերադառնում է, բայց արդեն ֆինանսական ձևով:

Ու ստացվում է փակ շրջան՝ վատ ես զգում, ծախսում ես, ավելի վատ ես զգում:

 

Ինչպե՞ս դադարեցնել Doom Spending-ը

Դե իհարկե, չենք ասում՝ այլևս երբեք ոչինչ չգնես: Բայց վստահ ենք, որ կարող ես վերահսկել իրավիճակը․ Հենց դրա համար էլ քեզ համար մի քանի խորհուրդ ենք պատրաստել:

  • Զգա պահը. հարցրու ինքդ քեզ` դա քեզ անհրաժե՞շտ է: Պատասխանն ուշացա՞վ: Այն քեզ պետք չէ:
  • 24 ժամի կանոն. եթե անցնում է մեկ օր, բայց գնումը միևնույն է ուզում ես կատարել` լավ, իսկ եթե ոչ, հաճելի բոնուս ունես` խնայած գումարի տեսքով:
  • Ճանաչիր քեզ վրա ազդող ազդակները. գնումներ ես կատարում որովհետև ձանձրանո՞ւմ ես, տխո՞ւր ես, թե՞ ոգեշնչվել ես մեկ ուրիշից: Երբ գիտես, թե ինչն է դրդում քեզ անցանկալի ծախսերի, վերահսկելն ավելի հեշտ է:
  • Սահմանիր «Fun Budget». թող հաճելին լինի` չվերածվելով անկառավարելի ծախսերի և խղճի խայթի:
  • Ընտրիր սթրեսը կառավարելու այլ միջոց. փորձիր այլ կերպ ցրվել, օրինակ` քայլելով, շփվելով, մարզվելով կամ ֆիլմ դիտելով:

 

Փոխարինիր Doom Spending-ը Doom Saving-ով

Հիմա պատկերացրու` ամեն անգամ սթրեսի պահին ծախսելու փոխարեն մի փոքր գումար ես փոխանցում խնայողական հաշվիդ։ Սա էլ է doom, բայց ֆինանասպես ավելի խելացի տարբերակով:

 

Ի վերջո, Doom Spending-ը թույլ լինելու մասին չէ։ Դա մեր ժամանակներում բնական արձագանք է ինֆորմացիային, սթրեսին, երբեմն էլ` անորոշությանը։ Եթե ճանաչես Doom Spending-ը, ֆինանսների վերահսկողությունը և ֆինանսական ճիշտ որոշումների կայացումը կդառնան հաճելի սովորություն:

 

Կարդա նաև...

Սև ուրբաթը շաբաթից շուտ եկավ

Սև ուրբաթը շաբաթից շուտ եկավ

Եթե ամբողջ աշխարհում «Սև ուրբաթը» միայն մեկ օր է՝ նոյեմբերի վերջին ուրբաթը, ապա Հայաստանում այն սկսվում է 1-2 շաբաթ առաջ և շարունակվում գրեթե մինչև Ամանոր։ Ամեն դեպքում որոշ խանութ-սրահներ պահպանում են ավանդույթն ու զեղչ հայտարարում միայն այդ օրը։

10 խորհուրդ  ընտանիքի հետ որակյալ ժամանակ անցկացնելու համար

10 խորհուրդ ընտանիքի հետ որակյալ ժամանակ անցկացնելու համար

Սիրելիների հետ անցկացրած ժամանակը միշտ էլ ասոցացվում է ջերմության, հանգստության և սիրո հետ: Բայց գիտեի՞ր, որ այն նաև բարելավում է հոգեկան և ֆիզիկական առողջությունը:

Վարկերի վերաֆինանսավորում. ի՞նչ է և ե՞րբ է պետք

Վարկերի վերաֆինանսավորում. ի՞նչ է և ե՞րբ է պետք

Ենթադրենք՝ ունես մի քանի վարկ տարբեր բանկերում կամ վարկային կազմակերպություններում. ապառիկով հեռախոս ես գնել, տան վերանորոգման վարկ ես վերցրել և ճամփորդության համար սպառողական վարկ ես վերցրել։

  • Recent
  • Popular