You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Ինչպե՞ս կայացնել ճիշտ որոշումներ սթրեսային իրավիճակներում. 7+ խորհուրդ գործարարներին - Ամերիա բլոգ
12Սպտ

Ինչպե՞ս կայացնել ճիշտ որոշումներ սթրեսային իրավիճակներում. 7+ խորհուրդ գործարարներին

inchpes kayacnel chisht voroshumner stresayin iravichaknerum


Պատկերացրու՝ քո գլխավոր մատակարարը հանկարծ դադարեցնում է համագործակցությունը, և դու ունես ընդամենը 24 ժամ բիզնեսդ փրկելու համար։

Սեփական բիզնես ունենալը միշտ էլ լի է անակնկալներով (երբեմն ոչ այնքան հաճելի), և հաճախ ստիպված ես որոշումներ կայացնել սթրեսային իրավիճակներում, երբ լարվածությունը մեծ է, իսկ ռեսուրսները` սահմանափակ։ Քեզնից է կախված` իրավիճակը կվերածվի անելանելի խնդրի՞, թե՞ հնարավորության:

 

Շարունակիր կարդալ մեր այսօրվա բլոգը, որ սթրեսային իրավիճակներում կարողանաս սթափ մնալ և ճիշտ որոշումներ կայացնել:

 

Ինչպե՞ս է սթրեսն ազդում որոշումների կայացման վրա

Երբ օրգանիզմը սթրեսի է ենթարկվում, ուղեղում արյան հոսքն ու թթվածնի մատակարարումը նվազում են, ինչի արդյունքում նվազում է ճանաչողական արդյունավետությունը։ Կարճ ասած` սթրեսը փոխում է մեր մտածողության մեխանիզմը, ինչը կարող է բերել կտրուկ և սխալ որոշումների: Իսկ բիզնեսում դա կարող է ճակատագրական լինել:

 

 

Սթրեսի նվազեցման մեթոդներ

Ճգնաժամային իրավիճակներում ճիշտ որոշումներ կայացնելու առաջին նախապայմանն արագ արձագանքն է սթրեսին։ Մինչ կսկսես մտածել լուծման շուրջ, արա հետևյալը.

  • Կարգավորիր շնչառությունդ․ մի քանի րոպե խորը շնչիր քթով և արտաշնչիր բերանով։ Այս պարզ վարժությունը նվազեցնում է սրտի զարկերի հաճախականությունը և հանգստացնում նյարդային համակարգը։
  • Թուլացրու մկանային լարվածությունը․ կարճ վարժություններ արա՝ ձգելով ու թուլացնելով մարմնի հիմնական մկանները։ Սա արագ հեռացնում է լարվածությունը և վերականգնում էներգիան։
  • Կարճ դադար տուր կամ գնա զբոսնելու․ փոխիր միջավայրդ, անգամ 5 րոպեանոց զբոսանքը թարմացնում է մտածողությունը և նվազեցնում սթրեսի մակարդակը։
  • Գրիր մտքերդ․ գրի առն այն, ինչ քեզ անհանգստացնում է։ Այս մեթոդը ազատում է ուղեղը գերբեռնվածությունից` սթափեցնելով միտքդ։
  • Տեղափոխիր ուշադրությունդ․ կենտրոնացիր կոնկրետ գործողության վրա (օրինակ՝ ջուր խմել, ուշադիր զննել որևէ առարկա) և ուղեղին հանգստանալու հնարավորություն տուր:

Այս պարզ քայլերը օգնում են արագ հանգստացնել նյարդային համակարգը և վերականգնել կենտրոնացումը։

 

 

Սթրեսային իրավճակներում որոշումների կայացման մոդելներ

 

1. Նախապես մշակիր ճգնաժամային իրավիճակների կառավարման պլան

Շատ օգտակար է ունենալ «արտակարգ իրավիճակների» համար մշակված քայլերի ցանկ, որը կընդգրկի հնարավոր ռիսկերը, ռեսուրսների բաշխումը, աշխատակիցների հետ հաղորդակցումը, իրավիճակային խնդիրների լուծումներ և այլն։

 

2. Ճիշտ գնահատիր իրավիճակը

Կարևոր է հստակ պատկերացնել, թե ինչ է տեղի ունեցել, ինչ ազդեցություն և հետևանք կարող է դա ունենալ բիզնեսի համար:

Պատասխանիր մի քանի հարցի`

  • Ո՞ր ոլորտներն են ամենաշատը տուժել (վաճառք, մատակարարում, հաճախորդների սպասարկում և այլն)
  • Ո՞ր ռեսուրսներն են առավել խոցելի (ֆինանսներ, թիմ, ժամանակ)
  • Ո՞րն է նվազագույն «կենսունակության մակարդակը» բիզնեսի համար

Այս մոտեցումը թույլ կտա ուժերն ուղղել այն հարցերին, որոնք բիզնեսի գոյատևման և զարգացման համար իսկապես վճռորոշ են։

 

3. Ստեղծիր արտակարգ իրավիճակների արձագանքման խումբ

Lավագույն լուծումները սովորաբար ծնվում են թիմային քննարկումների արդյունքում։ Ստեղծիր խումբ, որը պատասխանատու կլինի բարդ իրավիճակների կառավարման համար և կներառի տարբեր մասնագիտական ուղղվածություն ունեցող մարդկանց։

 

4. Ունեցիր ֆինանսական վստահելի գործընկեր
Ճգնաժամային իրավիճակներում բիզնեսի համար կենսական է ունենալ վստահելի ֆինանսական գործընկեր։ Ժամանակակից աշխարհում բազմաթիվ ֆինանսական գործիքներ կան, որոնք զգալիորեն կթեթևացնեն քո հոգսը։
 

Desktop/Tablet Image

 

 

5. Գործիր արագ

Հիշիր, քո ամենաթանկ ռեսուրսը ժամանակն է։ Գործիր արագ, բայց ուշադիր, քանի որ ցանկացած սխալ կարող է ճակատագրական լինել։

 

6. Էմոցիաների փոխարեն օգտագործիր տվյալներ և փաստեր

Սթրեսային իրավիճակներում մեր ուղեղը հակված է հիմնվել զգացմունքների վրա` վախ, անհանգստություն ու տագնապ։ Սակայն հույզերը կարճաժամկետ են և կարող են խեղաթյուրել իրական պատկերը։ Որոշումները կայացրու տվյալների հիման դրա, որ դրանք լինեն են ավելի կանխատեսելի և արդյունավետ։

 

7. Դասեր քաղիր և վերլուծիր

Յուրաքանչյուր բարդ իրավիճակ ստեղծում է նոր փորձ ձեռք բերելու և հմտանալու հնարավորություն։ Իրավիճակը հաղթահարելուց հետո կարևոր է հետևություններ անել և հետագայում կանխել նմանատիպ խնդիրների առաջացումը:

Հիշիր` սթրեսային իրավիճակները գալիս ու գնում են, իսկ դրանց արդյունքում ձեռք բերած փորձն ու հմտությունները մնում են քեզ հետ, դարձնում ավելի ճկուն ու պատրաստ ապագայի անակնկալներին:

Կարդա նաև...

Սև ուրբաթը շաբաթից շուտ եկավ

Սև ուրբաթը շաբաթից շուտ եկավ

Եթե ամբողջ աշխարհում «Սև ուրբաթը» միայն մեկ օր է՝ նոյեմբերի վերջին ուրբաթը, ապա Հայաստանում այն սկսվում է 1-2 շաբաթ առաջ և շարունակվում գրեթե մինչև Ամանոր։ Ամեն դեպքում որոշ խանութ-սրահներ պահպանում են ավանդույթն ու զեղչ հայտարարում միայն այդ օրը։

YouTube մոնետիզացիա. Ի՞նչ է այն և ինչպե՞ս  գումար աշխատել դրանով

YouTube մոնետիզացիա. Ի՞նչ է այն և ինչպե՞ս գումար աշխատել դրանով

YouTube-ը վաղուց պարզապես ժամանցային հարթակ չէ։ Այն դարձել է կրթության, բիզնեսի և եկամուտ ստեղծելու իրական գործիք։ Ավելին, հետազոտությունները ցույց են տալիս, որ դիտողների ավելի քան 70%-ը YouTube-ում տեսած բովանդակության շնորհիվ ավելի լավ է ճանաչում նոր բրենդներ և ծառայություններ։

Ներդրումային բառարան, կամ  ի՞նչ լեզվով են խոսում ներդրողները

Ներդրումային բառարան, կամ ի՞նչ լեզվով են խոսում ներդրողները

Ներդրումների աշխարհը երբեմն կարող է անհասկանալի կամ բարդ թվալ․ «դիվերսիֆիկացիա», «արժեկտրոն», «ֆինանսական ինդեքս» և նման այլ տերմիններ ոլորտ մուտք գործողներին հաճախ շփոթեցնում են:

  • Recent
  • Popular