You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Ամանորյա վաճառքներ. Ի՞նչ անել, որ բիզնեսիդ վաճառքներն ավելանան - Ամերիա բլոգ
04Դկտ

Ամանորյա վաճառքներ. Ի՞նչ անել, որ բիզնեսիդ վաճառքներն ավելանան

amanorya vacharqner

Ամանորը մոտենում է: Իսկ դա նշանակում է, որ մարդիկ մտքում արդեն փաթեթավորում են նվերներ, որոնց մեծ մասը դեռ չեն էլ գնել։ Տոնական սեզոնը վաճառքի տեսանկյունից ամենաակտիվ շրջաններից է․ մարդիկ գնում են ոչ միայն ապրանք, այլև ջերմություն, լույս, երազանք: Իսկ բիզնեսները դառնում են այդ ամենի մատակարարները։

Այսօր Ամերիա բլոգում կներկայացնենք այն քայլերը, որոնք կօգնեն քեզ կանխատեսել ու պահել վաճառքների տոնական ալիքը։

 

1. Ամանորյա վաճառքների պլանավորում

Ամեն ինչ սկսվում է տվյալներից և պլանավորումից։ Տվյալներն օգնում են կանխատեսել պահանջարկը, ոչ թե սպասել ու տեսնել, այլ նախապես հասկանալ՝ ինչն է անհրաժեշտ, ինչը՝ ոչ, ու ինչից որքան։

 

Ի՞նչ է պետք հաշվի առնել

  • Պահանջարկի կանխատեսում

Նախորդ տարիների տվյալները հիանալի օգնականներ են: Ո՞ր ապրանքներն էին առավել պահանջված, որ մոդելներն էին սպառվում առաջինը։

  • Մարդկային ռեսուրսներ

Ամանորյա օրերին հոսքն ավելանում է. կարևոր է ունենալ բավարար անձնակազմ՝ վաճառքից մինչև առաքում։

  • Մարքեթինգային բյուջե

Անհրաժեշտ է հատկացնել բյուջե տոնական արշավների, գովազդի ու ինֆլուենսերների հետ համագործակցությունների համար։

  • Հարմար վճարումներ

Չմոռանաս ապահովել վճարումների բոլոր պահանջված տարբերակները` հաճախորդներիդ ամենահարմար լուծումներն առաջարկելու համար: Այս մասին մասնրամասն պատմել ենք այստեղ:


 

 

2. Տոնական առաջարկներ և զեղչեր

Հաճախորդները դեկտեմբերին գալիս են կոնկրետ ակնկալիքով՝ օգտվել շահավետ առաջարկներից հնարավորինս պարզ ու արագ եղանակով:

Ո՞ր առաջարկներն են աշխատում լավագույնը

  • Bundle deals` հավաքածուներ, որոնք ավելի մատչելի են, քան առանձին գնված ապրանքները
  • Սահմանափակ ժամանակով առաջարկներ`«մինչև կեսգիշեր», «մինչև կիրակի», «միայն 3 օր». ժամանակի սղությունը միշտ խթանում է վաճառքը
  • Early-bird ակցիաներ` հատուկ առաջարկներ վաղ գնորդների համար. հաճախորդը դա ընկալում է որպես բոնուս, ոչ թե զուտ զեղչ

Այս ամենը ոչ միայն օգնում է լցնել զամբյուղը, այլև արագացնում է որոշման ընդունումը:

 

3. Ամանորյա փաթեթավորում ու բրենդինգ

Չկա ավելի արագ վաճառվող ապրանք, քան այն մեկը, որը գրեթե պատրաստ է լինել «նվեր»։

Փաթեթը դարձնելով «նվիրելու պատրաստ» ՝ դու զգալիորեն կթեթևացնես գնորդի հոգսը։

Ի՞նչ անել:

  • Gift-ready packaging. գեղեցիկ, տոնական, բայց բրենդավորված փաթեթավորում,
  • Limited edition visuals. հատուկ Ամանորի համար ստեղծված դիզայն,
  • Unboxing experience. բացման հետաքրքիր փորձառություն, որն ապրանքից պակաս կարևոր չէ։

Իսկ այսպիսի ապրանքների համար խորհուրդ ենք տալիս նախատեսել հատուկ անկյուն կամ դարակ:

 

4. Թվային մարքեթինգն Ամանորին

Թվային դաշտում մրցակցությունը այս սեզոնին բազմապատկվում է։

Ամանորին աշխատում են

  • տոնական mood-ով վիզուալ կոնցեպտները,
  • email marketing արշավները,
  • remarketing-ը՝ զամբյուղում թողած գնումները հիշեցնելու համար,
  • festive landing page-երը, որտեղ պարզ ու արագ ներկայացված են տոնական առաջարկները,
  • influencer marketing-ը. ճիշտ ընտրված համագործակցությունները կարող են այս շրջանում առավելագույն արդյունք ապահովել:

 

5. Սպասարկման բարձր որակ

Մեկ ուշացած պատասխան կամ սխալ առաքում, և Ամանորը կարող է դառնալ կորուստների շրջան քո բիզնեսի համար:

Այսպիսի իրավիճակներից խուսափելու համար ուշադրություն դարձրու՝

  • հաճախորդների դիմումներին արձագանքելու արագությանը,
  • պատվերների ճշգրտությանը,
  • ծանրաբեռնվածության կառավարմանը,
  • հաճախորդակենտրոն սպասարկմանն ու վերաբերմունքին:

 

6. Հաճախորդների պահպանում

Տոնական սեզոնի ավարտից հետո սկսվում է վաճառքի նոր փուլ։ Գնորդին գրավելը հեշտ է, իսկ պահելն ու հավատարիմ հաճախորդ դարձնելը ՝ ոչ այնքան։

Ի՞նչը կօգնի.

  • loyalty ծրագրեր` միավորներ, կուտակային զեղչեր կամ փոքրիկ արտոնություններ,
  • շնորհակալական և հետտոնական կարծիքների հաղորդագրություններ,
  • հաջորդ տոնական սեզոնին միտված փոքրիկ բոնուսներ:

 

Կարճ ասած՝ մենք չենք ուզում, որ գնորդը տոներից հետո մոռանա քեզ։ Ուզում ենք, որ Ամանորը դառնա հաճախորդների հետ հարաբերությունների ջերմ և շարունակական ուղու սկիզբ:

Տվյալները, ճիշտ պլանավորումը, գեղեցիր փաթեթավորումը, բարձր մակարդակի սպասարկումը և հաճելի փորձառությունը ստեղծում են միջավայր, որտեղ բիզնեսը բացի վաճառելուց ստեղծում է ամուր հարաբերություններ։

Ի վերջո, ամենամեծ մրցակցային առավելությունը ստեղծում է մարդակենտրոն մոտեցումը։

Կարդա նաև...

Ի՞նչ POS տերմինալ ընտրել  բիզնեսի համար

Ի՞նչ POS տերմինալ ընտրել բիզնեսի համար

Եթե արդեն ունես քո բիզնեսը, ժամանակն է մտածելու վճարումների ընդունման գործիքների մասին: Առանց POS-երի գործն առաջ չի գնա: Ինքդ էլ տեսնում ես, թե անկանխիկ վճարումները որքան տարածված են այսօր:

Թվիթերի ամենահայտնի 16 ֆինանսական բլոգերները

Թվիթերի ամենահայտնի 16 ֆինանսական բլոգերները

Մերօրյա իրականության մեջ մարդիկ շատ հաճախ ֆինանսական որոշումներ են կայացնում սոցիալական հարթակներում տեսած տեղեկատվության հիման վրա։ 

Եկամուտների պարտադիր հայտարարագրում. Ով պետք է հայտարարագիր ներկայացնի այս տարի

Եկամուտների պարտադիր հայտարարագրում. Ով պետք է հայտարարագիր ներկայացնի այս տարի

Հայաստանում 2023-2026թթ․ փուլային եղանակով ներդրվում է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը։ Վստահ ենք՝ լսել ես, որ այս տարի արդեն հարյուր հազարավոր քաղաքացիներ պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները։

  • Recent
  • Popular