
Իսկ դու գիտ՞ես, որ քո քարտի վրայի թվերը պարզապես թվեր չեն: Դրանց մեջ «թաքուն» ամփոփված են քարտի տեսակը, թողարկման երկիրը, վճարային համակարգը և այլ տեխնիկական մանրամասներ։
Իսկ ի՞նչ քարտեր կան այդ աշխարհում և, ամենակարևորը, ո՞րն ընտրել:
Plastic vs Digital
Ֆիզիկական քարտն այն դասական քարտն է, որը պահում ես դրամապանակում, իսկ թվային քարտն «ապրում է» քո սմարթֆոնում։
Ըստ էության, դրանք նույն գործառույթներն են իրականացնում, բայց ունեն նաև որոշ առանձնահատկություններ:
Ֆիզիկական քարտը`
- հարմար է բանկոմատով կանխիկացնելու համար,
- պահեստային լավ տարբերակ է, եթե մարտկոցդ նստել է, հեռախոսի կամ կապի հետ կապված խնդիր ունես,
- կարող է գողացվել կամ կորել,
- վնասակար է միջավայրի համար, քանի որ քայքայվելու համար տասնյակ, եթե ոչ հարյուրավոր տարիներ են պահանջվում:
Թվային քարտը`
- արագ է թողարկվում,
- eco-friendly է, քանի որ չի պահանջում պլաստիկի օգտագործում,
- միայն հեռախոս ունենալը բավարար է,
- իդեալական է առցանց գնումների, memberhsip-երի ու subscription-ների համար,
- ապահովում է հավելյալ անվտանգություն,
- կանխիկացնելու համար պետք է օգտվել այլ գործիքներից, ինչպես օրինակ` առանց քարտի կանխիկացումը Ամերիաբանկի բանկոմատներից:
Չնայած չնչին տարբերություններին` ֆիզիկական և թվային քարտերը ավելի շատ ընդհանրություններ ունեն: Դրանք հիմնկանում սպասարկվում են միջազգային վճարային ցանցերով և ունեն նույն գործառությները` պարզապես տարբեր ձևաչափերով։
Քարտերի դասեր
Քարտերը ոչ միայն տարբեր ձևաչափեր ունեն, այլ նաև տարբեր դասեր՝ կախված սպասարկման մակարդակից, սահմանաչափերից և լրացուցիչ առավելություններից։
Այս դասերը միջազգային ստանդարտ են՝ անկախ վճարային համակարգից։
Ամենատարածված դասակարգերն են՝
- Classic` ամենօրյա օգտագործման համար
- Student` հատուկ ուսանողների համար
- Gold` բարձր սահմանաչափեր, զեղչեր գնումներ անելիս
- Platinum` ընդլայնված ապահովագրություն, հատուկ առաջարկներ, ճամփորդական առավելություններ
- Signature և Infinite` բարձրակարգ սպասարկում, lounge-եր, concierge և այլ պրեմիում առավելություններ
Այս մասին առավել մանրամասն կարող ես կարդալ այստեղ :
Դեբետ և կրեդիտ
Քարտերն առանձնանում են ոչ միայն ձևաչափով (ֆիզիկական կամ թվային) ու դասով, այլ նաև՝ տեսակով։
Վճարային քարտերը լինում են դեբետային և կրեդիտային:
- Դեբետային քարտը օգտագործում է քո հաշվին առկա գումարը։
- Կրեդիտային քարտը տրամադրում է վարկային սահմանաչափ, որը կարող ես օգտագործել քարտով գնումներ կատարելու համար:
Քանի որ այս թեման ավելի լայն է և ունի իր առանձնահատկությունները, դրա մասին արդեն մանրամասն պատմել ենք այս բլոգում։
Մի փոքր էլ վճարային համակարգերի մասին
Պատմենք նաև քարտերի առավել լայն տարբերակիչներից մեկի` վճարային համակարգերի մասին:
Դրանք ֆինանսական ենթակառուցվածքներ են, որոնք ապահովում են քարտապանների, վճարային կետերի և ֆինանսական հաստատությունների միջև գործարքների մշակումը։ Վճարային համակարգերը միջնորդներ են, որոնք կապում են թողարկող բանկերին (այն բանկերը, որոնք թողարկում են քարտեր) ստացող բանկերի հետ (այն բանկերը, որոնք առևտրային կետերի գործարքներն են մշակում)։
Վճարային համակարգերը պատասխանատու են տեխնոլոգիական և լոգիստիկ շրջանակ ստեղծելու համար, որն անհրաժեշտ է գործարքների անվտանգ և արդյունավետ իրականացման համար։
Հիմա, երբ արդեն պատկերացում ունես այն մասին, թե ինչ է վճարային ցանցը, արի տեսնենք` ինչին է պետք ուշադրություն դարձնել վճարային համակարգն ընտրելիս:
- Գլոբալ հասանելիություն: Եթե սիրում ես ճանապարհորդել կամ գնումներ կատարել արտասահմանյան կայքերից, ընտրիր վճարային համակարգ, որն ընդունվում է աշխարհի տարբեր երկրներում:
- Անվտանգության ստանդարտներ: Համակարգը պետք է ապահովի քո տվյալների պաշտպանությունը՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ՝ 3D Secure, tokenization և այլ մեխանիզմներ։
- Նորարարական լուծումներ: Ընտրիր այն համակարգը, որը շարունակաբար խթանում է զարգացումը և ներդնում է նոր տեխնոլոգիաներ:
- Հատուկ առաջարկներ և համագործակցություններ․ Շատ համակարգեր առաջարկում են զեղչեր, քեշբեքեր և հատուկ պայմաններ:
- Միջնորդավճարներ: Անկախ քարտը թողարկող բանկի միջնորդավճարներից՝ տարբեր գործարքների դեպքում ցանցերի միջնորդավճարները ևս կարող են տարբերվել։
- Տարածաշրջանների կենտրոնացում․ Համակարգերը կարող են առաջնահերթություն տալ որոշ տարածաշրջանների կամ շուկաների՝ հիմնվելով տարբեր գործոնների վրա։
Այսպիսով` քարտ ընտրելիս դու ընտրում ես անվտանգություն, հարմարավետություն և ամբողջական ֆինանսական փորձառություն, և այն պետք է համապատասխանի քո առօրյային ու կարիքներին:
Եթե չես կողմնորոշվում, երբեմն լավագույն լուծումը ֆիզիկական + թվային քարտի համադրությունն է։ Սակայն այստեղ պետք է հիշել թվային քարտերի գլխավոր առանձնահատկության մասին` չմոռանալով հոգ տանել մոլորակի մասին: