You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Ինչպես գտնել ֆինանսավորում բիզնեսի համար - Ամերիա բլոգ
16Օգս

Ինչպե՞ս գտնել ֆինանսավորում բիզնեսի համար

3D illustration of money bag on the green background

Յուրաքանչյուր բիզնես սկսվում է հետաքրքիր գաղափարից: Սակայն միշտ չէ, որ բոլոր հանգամանքները հօգուտ մեզ են դասավորվում: Օրինակ`  ֆինանսական ոչ բավարար միջոցներ, շուկայի փոփոխություններ և այլն:
Եթե ունես գաղափար, կազմել ես բիզնես պլանն ու կատարել ծախսերի կանխատեսումներ, ուրեմն պետք է մտածել ֆինանսավորում գտնելու մասին: Ամենից առաջ դու պետք է ունենաս 4 հարցի պատասխան`  ինչի՞ համար, ինչքա՞ն, որտեղի՞ց և ինչպե՞ս:

✔️ Ինքնաֆինանսավորում

Առաջին տարբերակը սեփական կապիտալի կամ խնայողությունների  օգտագործումն է: Այս կերպ դու կարող ես պահպանել լիակատար վերահսկողություն և ինքդ կրել հնարավոր բոլոր ռիսկերը:

✔️ Ներդրումներ

Վենչուրային հիմնադրամներ
Հիմնադրամները հիմնականում միջոցներ են ներդնում բիզնեսի սկզբնական փուլերում և նորարարական նախագծերում`   գիտություն, ՏՏ, հեռահաղորդակցություն, էներգախնայող համակարգեր: Այստեղից է ծագել անվանումը`  «venture» անգլերեն նշանակում է ռիսկային նախաձեռնություն, այնպիսին, որը կարող է կա´մ գերշահույթ ունենալ, կա´մ վնասներ կրել:
Ի տարբերութուն սովորական վարկերի`   այս եղանակով ներդրում անելիս չի պահանջվում գրավ կամ ապահովություն, առկա է ներդրվող գումարի մեծ չափ, և ներդրողը կարող է մասնակցել որոշումների կայացմանը:

✔️Տեղական և միջազգային կազմակերպություններ

Դու կարող ես դիմել տեղական և միջազգային տարբեր կազմակերպությունների, որոնք ունեն բարեգործական, սոցիալ-հասարակական ուղղվածություն, դրամաշնորհային ծրագրեր: Ներկայացնելով քո բիզնես պլանն ու նպատակները`  գուցե հենց քո ձեռնարկությունը հաղթի դրամային մրցանակը:

✔️ Վարկավորում և ֆինանսավորման գործիքներ

Կախված ֆինանսավորման նպատակից`  դու կարող ես օգտվել բանկային կարճաժամկետ կամ երկարաժամկետ վարկերից, ֆինանսավորման տարաբնույթ գործիքներից, որոնք առաջարկում են բանկերը: 
Ավելին իմանալու համար սեղմի՛ր այստեղ:

 

Կարդա նաև...

Ընտանեկան բիզնես.  Ինչպե՞ս վերացնել խոչընդոտներն ու հաջողել

Ընտանեկան բիզնես. Ինչպե՞ս վերացնել խոչընդոտներն ու հաջողել

Աշխարհում կան բիզնեսներ, որոնց գործունեությունը չափվում է ոչ թե տարիներով, այլ այն բանով, թե քանի սերունդ է կառավարել այն: Բիզնեսի նման օրինակ է Hoshi Ryokan ճապոնական հյուրանոցը, որը հիմնադրվել է դեռևս 718թ. և արդեն 46 սերունդ շարունակ կառավարվում է նույն ընտանիքի կողմից։

Արձակուրդի ընթացքում գումար խնայելու 5 եղանակ

Արձակուրդի ընթացքում գումար խնայելու 5 եղանակ

Եթե ուզում ես խնայել ու չվճարել ավելին, քան նախատեսել էիր,  ապա կարող ես հանգստի մեկնել ամռան սկզբում կամ էլ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։

7 գիրք, որոնք կօգնեն պլանավորել ծախսերը

7 գիրք, որոնք կօգնեն պլանավորել ծախսերը

Քեզ ենք ներկայացնում համաշխարհային 7 բեսթսելլեր, որոնք կօգնեն ճիշտ կողմնորոշվել այս հարցում ու հասկանալ` ինչից սկսել։ 

  • Recent
  • Popular