You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Ինչպե՞ս կազմել ճանապարհորդության բյուջե - Ամերիա բլոգ
03Օգս

Ինչպե՞ս կազմել ճանապարհորդության բյուջե

3D illustration of plane on the blue background

Մի հուշանվեր մամային, մի զգեստ`  քեզ, շոկոլադ`  գործընկերներին, հյուրանոցի ամրագրում, ինքնաթիռի տոմս, վիզայի գումար... Շարքը չի վերջանում, բայց հուսահատվել պետք չէ:

Մեկնե՞լ, թե՞ չմեկնել կամ ինչպե՞ս կազմել ճամփորդության բյուջեն: 

Ճամփորդության բյուջեի պլանավորում անելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ուսումնասիրել ու համեմատել, գտնել արդեն բացահայտված ճանապարհները ու լսել ընկերներին, բարեկամներին կամ բլոգերներին, որոնք արդեն անցել են այդ երթուղիով:
Յուրաքանչյուր ճամփորդության բյուջեի 90%-ը ծախսվում է վիզայի, տրոնսպորտի, հյուրանոցի և ուտելիքի վրա, 10%-ը կազմում են այլ ծախսերը:

1. Առաջին հերթին արիˊ պարզենք, թե որքան գումար ես պատրաստ տրամադրել առաջիկա ճամփորդության համար։
Օրական միջինում քեզ որքա՞ն գումար պետք կգա։ Այս հարցում քեզ կօգնի Numbeo կայքը։ Կայքի միջոցով կարող ես տեսնել տարբեր երկրների ապրանքների, ռեստորանների, տաքսիների միջին գները։

2. Օգտվի՛ր ճամփորդական հավելվածներից, որ հեշտ ու արագ գտնես բյուջետային ռեստորաններ, ժամանցի վայրեր և այլն։ Այս հարցում քեզ կօգնեն TripIt, TripAdvisor, Yelp հավելվածները։

3. Տարադրամի փոխանակումը կատարիˊր MyAmeria հավելվածով: Փոխանցիˊր գումարը նախընտրելի արժույթով բացված քո թվային քարտին և վճարումները կատարիր օնլայն դրամապանակներով:
Ավելին իմանալու համար անցիր հղումով:

4. Օգտվի՛ր հասարակական տրանսպորտից`  ավտոբուսներից, մետրոյից, գնացքներից: Եվրոպական շատ քաղաքներում կան տրանսպորտային մեկօրյա քարտեր, որոնցով կարող ես անսահմանափակ օգտվել բոլոր միջոցներից: Քարտերը վաճառվում են ինչպես օնլայն, այնպես էլ քաղաքների տարբեր կրպակներում:

5. Հասանելի և օնլայն լինելու համար AirAlo հավելվածով պատվիրի՛ր eSIM։

6. Իմացիˊր, թե հյուրանոցը, որը դու ամրագրել ես, ունի արդյոք քաղաքային հարկ: Այդ հարկատեսակը դու վճարելու ես հյուրանոց մուտք գործելիս: Քաղաքային իշխանությունները հավաքագրված հարկը ծախսում են քաղաքում տուրիստական ենթակառուցվածքները պահպանելու և զարգացնելու համար:

7. Հուշանվերներ միˊ գնիր տուրիստական կենտրոններից: Այդտեղ գներն անհամեմատ բարձր են:

8. Միշտ մի քիչ գումար պահիˊր քեզ մոտ անկանխատեսելի դեպքերի համար: Հմուտ զբոսաշրջիկներն ասում են, որ իրենց դրամապանակի ծածուկ գրպանում միշտ ունեն 4 ընթրիքի համար նախատեսված գումար:
 

Կարդա նաև...

Փողի հոգեբանություն

Փողի հոգեբանություն

Պատահել է, չէ՞, որ մեծ ոգևորությամբ գնումներ ես կատարել, հետո որոշ ժամանակ անց հիշել ես գնումներդ, նայել հաշվիդ մնացորդին ու մտածել. «Բայց արժե՞ր այսքան գումար ծախսել»:

Երիտասարդ մասնագիտություններ․ ինչ է պետք իմանալ դրանց մասին

Երիտասարդ մասնագիտություններ․ ինչ է պետք իմանալ դրանց մասին

IT ոլորտը եկել է գրավելու աշխարհն ու աշխատաշուկան․ տեխնոլոգիան բուրգի գագաթին է։ Այս ոլորտում նորաստեղծ մասնագիտությունների պակաս չկա։

Ինչպե՞ս կանխել հուզական այրումը կամ burnout-ը. 5 խորհուրդ բիզնեսմեններին

Ինչպե՞ս կանխել հուզական այրումը կամ burnout-ը. 5 խորհուրդ բիզնեսմեններին

Բիզնես սկսելը միշտ ոգևորիչ է: Դու վերջապես ունես քե սեփականը, մոտիվացված ես ու անում ես առավելագույնը, որ այն հաջողի (երբեմն առանց քեզ խնայելու): Իսկ ի՞նչ է սովորաբար հաջորդում այս ոգևորությանը. անքուն գիշերներ, անվերջ թվեր, զանգեր և օրեր, երբ անգամ սուրճը չի փրկում։

  • Recent
  • Popular