You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot User-Generated Content. Ի՞նչ է այն և ինչպե՞ս է օգնում բիզնեսին - Ամերիա բլոգ
06Փտվ

User-Generated Content. Ի՞նչ է այն և ինչպե՞ս է օգնում բիզնեսին

 User generated content for business

 

Այսօր բրենդների համար ամենաթանկ արժույթը վստահությունն է։ Իսկ վստահությունը ստեղծվում է ոչ թե բրենդի խոսքից, այլ մարդկանց փորձից։

Պատկերացրու՝ քո բրենդի մասին պատմում ես ոչ թե դու, այլ քո հաճախորդները։ Հենց սա է User-Generated Content-ը (UGC)։
UGC-ն կարող է ներառել կոնտենտի ցանկացած տեսակ՝ տեսանյութեր, լուսանկարներ, մեկնաբանություններ և սոցիալական մեդիայի գրառումներ, որոնք ստեղծվում են իրական օգտատերերի կողմից։ UGC-ն չի փորձում վաճառել։ Այն ցույց է տալիս իրական փորձ։

 

Համաձայն հետազոտությունների` UGC-ն մեծ ազդեցություն ունի սպառողների 79%-ի որոշումների վրա։ Այդ իսկ պատճառով այն հաճախ շատ ավելի արդյունավետ է, քան ավանդական գովազդը։

 

UGC-ի ամենատարածված տեսակները

UGC-ն կարող է ներկայացվել ամենատարբեր ձևաչափերով։ 

  • 📦 Unboxing տեսանյութեր. Երբ հաճախորդը նկարահանում է ապրանքի բացման գործընթացը և կիսվում իր առաջին տպավորություններով։
  • 📩 IG Post/Reel/Story. Լուսանկարներ կամ կարճ հոլովակներ, որտեղ երևում է ապրանքի կամ ծառայության կիրառումը իրական կյանքում։
  • 💭 Մեկնաբանություններ. Սոցցանցերում հրապարակումների մեկնաբանություններում թողնված կարծիքներ, հարցեր, փորձառություններ։
  • ✍🏻 Review-ներ. Ծառայության կամ ապրանքի մասին մանրամասն գնահատական և կարծիք հարթակներում, նույնիսկ` podcast-ներում։

 

Ովքե՞ր են ստեղծում User-Generated Content

UGC-ն միայն բլոգերների և ինֆլուենսսերների մենաշնորհը չէ։ Այն ստեղծում են՝

  • hաճախորդները, ովքեր գնել են ապրանքը, հավանել այն և ցանկանում են կիսվել իրենց տպավորություններով,
  • բրենդի հավատարիմները, ովքեր սիրում են քո բրենդը և պատրաստ են անվճար գովազդել այն,
  • աշխատակիցները. Employee-Generated Content-ը (EGC) ցույց է տալիս բիզնեսի «ներքին խոհանոցը» և բրենդի հետևվում կանգնած իրական մարդկանց, ինչը մեծացնում է սպառողի վստահությունը։

 

Ինչպե՞ս է UGC-ն կարևոր բիզնեսի համար

📈 Ծախսերի կրճատում.

Պրոֆեսիոնալ ֆոտոշարքերը և գովազդային հոլովակները թանկ են։ UGC-ն անվճար (կամ շատ մատչելի) կոնտենտի աղբյուր է, որը կարող ես օգտագործել քո էջերում։

🫶 Social Proof (սոցիալական ապացույց)

Երբ պոտենցիալ գնորդը տեսնում է, որ իրական մարդիկ գոհ են ապրանքից, կասկածները վերանում են։ 

🪴Բրենդի հանդեպ լոյալության ձևավորում

Երբ բրենդը կիսվում է հաճախորդի նկարով, վերջինս իրեն գնահատված է զգում։ Սա ամրապնդում է կապը բրենդի հետ և ստեղծում համայնք։

🌐 Ճկունություն

UGC-ն կարելի է օգտագործել ամենուր՝ կայքում, գովազդային արշավներում  և սոցցանցերում։

 

Ինչպե՞ս խրախուսել հաճախորդներին ստեղծել կոնտենտ

Հաճախորդներին երբեմն պետք է խրախուսել, որպեսզի պատմեն քո ապրանքի մասին։ 

✅ Կարող ես հայտարարել լուսանկարների մրցույթ՝ լավագույն կադրի հեղինակին խոստանալով մրցանակ
✅ Story-ում նշելու դիմաց (mention) հաճախորդին տրամադրիր զեղչի կտրոն հաջորդ գնման համար
✅ Փոքրիկ անակնկալներ ուղարկիր ակտիվ հաճախորդներին
✅ Վերահրապարակիր այն նկարները, որտեղ հաճախորդներդ կիսվում են քո ապրանքներով կամ քո բրենդի հետ կապ ունեցող ինչ-որ բանով։ Շատերի համար բրենդի էջում հայտնվելը արդեն իսկ մոտիվացիա է:

 

Micro-influencers և UGC. Փոքր լսարանների մեծ ազդեցությունը

Մարքեթինգային թրենդները արագ փոփոխվում են։ Այլևս պարտադիր չէ ունենալ միլիոնավոր հետևորդներ՝ ազդեցիկ լինելու համար։
Արի ասենք, թե ինչու է 1,000-5,000 հետևորդ ունեցող միկրո ինֆլյուենսերների (կամ անգամ սովորական օգտատերերի) հետ աշխատելն ավելի շահավետ։

  • Բարձր ներգրավվածություն

Փոքր էջերի լսարանը ավելի ուշադիր է և ակտիվ։

  • Վստահություն

Նրանց խորհուրդներն ընկալվում են որպես ընկերոջ խորհուրդ, ոչ թե վճարովի գովազդ։

  • Մատչելիություն

Նրանք հաճախ պատրաստ են աշխատել բարտերով (ապրանքի դիմաց) կամ շատ փոքր բյուջեով։

 

UGC-ն պարզապես մարքեթինգային թրենդ չէ։ Դա մարդկանց իրական փորձն է, որը խոսում է բրենդի փոխարեն։ Երբ բրենդը վստահում է իր հաճախորդներին, հաճախորդներն էլ սկսում են վստահել բրենդին, իսկ այդ վստահությունը ժամանակի ընթացքում վերածվում է լոյալության, ներգրավվածության և վաճառքի։

 

Կարդա նաև...

8 մարտահրավեր հաջողակ բիզնեսի ճանապարհին

8 մարտահրավեր հաջողակ բիզնեսի ճանապարհին

Սեփական բիզնես ունենալու գաղափարը գայթակղիչ է և, իհարկե, ճիշտ սկսելու դեպքում կարող է լինել նաև արդյունավետ և հետաքրքիր: Բայց այստեղ մի բայց կա: Այն ունի մարտահրավե...

Սև ուրբաթը Հայաստանում․ 10 խորհուրդ գնումներին ընդառաջ

Սև ուրբաթը Հայաստանում․ 10 խորհուրդ գնումներին ընդառաջ

Այս տարի սև ուրբաթը լինելու է նոյեմբերի 28-ին, և գրեթե բոլոր խանութները խոստանում են «տարվա ամենամեծ զեղչերը»։ Բայց արդյո՞ք բոլոր առաջարկներն են իսկապես շահավետ: Պարզվում է` ոչ միշտ. SALE պիտակը պարզապես լավ մտածված մարքեթինգային հնարք է։

OKR ու KPI կամ նպատակներից դեպի իրականացում

OKR ու KPI կամ նպատակներից դեպի իրականացում

Հունվարը պլանավորման ու ամբողջ տարվա անելիքները նախանշելու ամիսն է։

  • Recent
  • Popular