You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Ինչպե՞ս զարգացնել քննադատական մտածողությունը - Ամերիա բլոգ
17Հկտ

Ինչպե՞ս զարգացնել քննադատական մտածողությունը

inchpes zargacnel qnnadatakan mtatsoghutyuny

Ինչի՞ համար է քննադատական մտածողությունը․ որ կարողանաս մեկնաբանել, գնահատել, վերլուծել փաստերն ու տեղեկատվությունը։

Քննադատական մտածողությունը կասկածամտությունը չէ։ Սա ռացիոնալությունն է, որը հիանալի միջոց է մանիպուլյացիաների ու էմոցիաների դեմ: Սա խորքային վերլուծություն է, որը հնարավոր է մարզել, ինչպես մկանները: Իսկ թե ինչպե՞ս` կպատմենք այս բլոգում։

 

Ինչպե՞ս տարբերել հուսալի տեղեկատվությունը անհուսալիից
 

Ամեն անգամ, երբ կասկածում ես տեղեկատվության հուսալիության հարցում, արագ անցիր այս հարցերով․

🟢 Ո՞րն է աղբյուրը. նյութը գրված է պաշտոնական կայքո՞ւմ, գիտական հոդվածո՞ւմ, թե՞ անհայտ էջում։

🟢 Ո՞րն է նպատակը. հեղինակի նպատակը տեղեկացնելը, համոզելը, թե՞ գովազդելն է:

🟢 Ո՞վ է հեղինակը. տվյալ ոլորտում ունի՞ մասնագիտական փորձ ու հեղինակություն։

🟢 Ի՞նչ փաստեր է պարունակում նյութը. կա՞ն հստակ թվեր, փաստաթղթեր, մեջբերումներ, փաստեր։ «Ասում են» կամ «լսել եմ» մեջբերումները ապացույց չեն։

🟢 Կա՞ մանիպուլյացիա. արդյոք տեղեկությունը խաղո՞ւմ է վախի կամ հույզերի վրա։

Այս հարցերը քեզ կօգնեն ավելի զգոն լինել և նվազեցնել կեղծ տեղեկատվություն սպառելու ռիսկերը:

 

Ինչպե՞ս համադրել և վերլուծել տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվությունը
 

Քննադատական մտածողության կարևոր մաս է կազմում ստացած տեղեկատվության վերլուծությունը։ Ահա փաստերը ճիշտ տարբերակելու մի քանի պարզ քայլ.

🟡 Ստուգիր գոնե 1-ից ավելի աղբյուր

🟡 Գտիր` ով ում է մեջբերում, բացահայտիր հակասությունները և բաց թողնված փաստերը

🟡 Եթե երկու աղբյուր տարբեր կարծիք են հայտնում, փորձիր գտնել երրորդը

🟡 Տարբերիր փաստը կարծիքից. փաստը ստուգելի է, իսկ անհիմն ենթադրությունը կամ կարծիքը՝ ոչ

 

Պրակտիկ մեթոդներ՝ քննադատական մտածողությունը զարգացնելու համար

 

Քննադատական մտածողությունը սովորաբար պահանջում է վերլուծական, գնահատողական, հետազոտական, տրամաբանական, բաց հաղորդակցական և նման այլ հմտություններ:

Քեզ կարող է թվալ, որ չունես այս հատկանիշները, բայց դրանք ենթակա են զարգացման, և այդ հարցում քեզ կօգնեն հետևյալ մեթոդները.  

✅ Ձևավորիր փաստերի ստուգման սովորություն

✅ Նյութին ծանոթանալուց հետո կարճ եզրակացություններ գրիր

✅ Նշիր 2 պատճառ, թե ինչու կարող է տեղեկությունը ճիշտ լինել, և 2 պատճառ, թե ինչու այն կարող է սխալ լինել

✅ Փորձիր ինքդ քեզ հակադարձել, նույնիսկ եթե վստահ ես նյութի ճշգրտության հարցում

✅ Փորձիր լսել և վերլուծել տարբեր կարծիքներ, հատկապես նրանք, որոնք հակասում են քո տեսակետին
 

 Քննադատական մտածողության կիրառությունն առօրյայում
 

 

🔵 Առողջություն

 Մի սահմանափակվիր միայն մեկ բժիշկի խորհրդատվությամբ, համեմատիր տարբեր կարծիքներ և գնահատիր ռիսկերը։

🔵 Ֆինանսներ

Համեմատիր եկամուտներն ու ծախսերը, ներդրումային տարբերակները, ֆինանսական ծառայությունները և մտածիր մի քանի քայլ առաջ, որպեսզի լինես ֆինանսապես կայուն։

 

🔵 Աշխատանք

Աշխատանքային խնդիրները վերլուծիր օբյեկտիվորեն՝ մի կողմ դնելով էմոցիաները: Հաշվի առ տարբեր տեսակետներ և որոշում կայացրու՝ հիմնվելով փաստերի, տրամաբանության և հետևանքների գնահատման վրա։

🔵 Անձնական հարաբերություններ

Գնահատիր հարաբերությունների ուժեղ և թույլ կողմերը, վերլուծիր քո ինքնազգացողությունը և էմոցիոնալ կարգավիճակը, որ ստանում ես տվյալ շփումից։ Վերլուծիր` արդյոք այն համապատասխանում է քո արժեքներին ու նպատակներին։

🔵 Գնումներ

Գնում կատարելուց առաջ կանգ առ և հարցրու ինքդ քեզ` ինչու է տվյալ ապրանքը քեզ անհրաժեշտ, և արդյոք գնում կատարելու քո ցանկությունը մարքեթինգի արդյունք է։

🔵Սթրես և էմոցիաների կառավարում

Վերլուծիր սթրեսի և քո բացասական զգացմունքների պատճառները։ Կարդա այս բլոգը և կիմանաս, թե ինչպես ճիշտ որոշումներ կայացնես սթրեսային իրավիճակներում։
 

Քննադատական մտածողությունը ճիշտ տեղեկատվությունը կեղծից տարբերելու լավագույն հմտությունն է: Այն թույլ է տալիս ոչ թե պարզապես սպառել տեղեկատվությունը, այլ խորապես հասկանալ այն:

 

Կարդա նաև...

YouTube մոնետիզացիա. Ի՞նչ է այն և ինչպե՞ս  գումար աշխատել դրանով

YouTube մոնետիզացիա. Ի՞նչ է այն և ինչպե՞ս գումար աշխատել դրանով

YouTube-ը վաղուց պարզապես ժամանցային հարթակ չէ։ Այն դարձել է կրթության, բիզնեսի և եկամուտ ստեղծելու իրական գործիք։ Ավելին, հետազոտությունները ցույց են տալիս, որ դիտողների ավելի քան 70%-ը YouTube-ում տեսած բովանդակության շնորհիվ ավելի լավ է ճանաչում նոր բրենդներ և ծառայություններ։

5 պատճառ` ներդրումներ անելու համար

5 պատճառ` ներդրումներ անելու համար

Փող խնայելն իհարկե լավ է, բայց բարձի տակ պահած գումարը օգուտ չի բերում: Իսկ որպեսզի այն օգուտ բերի, պետք է լինի շարժման մեջ և աշխատի քեզ համար:

Ինչպե՞ս կառավարել ժամանակը, որ ամեն բան հասցնես

Ինչպե՞ս կառավարել ժամանակը, որ ամեն բան հասցնես

«Ժամանակը ոսկի է». այս արտահայտությունը հաստատ լսած կլինես։ Իրականում ժամանակը շատ ավելի թանկ է. ռեսուրս, որ ունեն բոլորը, բայց քչերն են արդյունավետ կառավարում:

  • Recent
  • Popular