Թվիթերի ամենահայտնի 16 ֆինանսական բլոգերները - Ամերիա բլոգ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
01Մրտ

Թվիթերի ամենահայտնի 16 ֆինանսական բլոգերները

social platforms

Մերօրյա իրականության մեջ մարդիկ շատ հաճախ ֆինանսական որոշումներ են կայացնում սոցիալական հարթակներում տեսած տեղեկատվության հիման վրա։ 

Այսօր կխոսենք ամենահայտնի սոցիալական հարթակներից մեկի՝ Twitter-ի կամ X-ի մասին։ Տարբեր ոլորտների ակնառու ներկայացուցիչները սոցիալական ցանցն օգտագործում են իրենց գաղափարներով ու պատկերացումներով կիսվելու համար։ Twitter-ը համարվում է միկրոբլոգգինգային հարթակ։ Ամեն հրապարակման համար սահմանված առավելագույն 260 նիշերի քանակը տեղեկատվության ընկալումը դարձնում է շատ հեշտ, հետևաբար, բաժանորդագրվելով ճիշտ մարդկանց, կարելի է ձեռք բերել շատ արժեքավոր գիտելիքներ ֆինանսական աշխարհի մասին։

Մենք առանձնացրել ենք Twitter-ում իրենց ֆինանսական փորձառությամբ կիսվող ինֆլուենսերների ցանկը, ում արժե հետևել ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու համար։ Ընտրությունը հիմնված է նրանցից յուրաքանչյուրի որակավորման, լսարանի հետ փոխհարաբերությունների և վերջին մեկ տարվա հրապարակումների բովանդակության վրա։


1.    Brennan Schlagbaum@Budgetdog_

Բրեննանը լիազորված հաշվապահ է, ով թողել է աշխատանքը` ֆինանսական իր բրենդը ստեղծելու համար, և այժմ միլիոնատեր է։ Նա չի տալիս ընդհանուր ֆինանսական խորհուրդներ, այլ խոսում է թվերով և վերլուծում բարդ թվացող երևույթները։ Նրա հեղինակային ծրագիրն օգնում է ուսանողներին տարեկան խնայել $20000։ Բրեննանի լսարանում գերակշռում են ֆինանսական մարզիչները, ֆինանսական ու ֆինտեք ոլորտի աշխատողները և սկսնակները։

2.    Steve | Millionaire Habits — @steveonspeed

Սթիվը ֆինանսական խորհրդատու և բիզնես ինսայդեր է, ով միլիոնատեր է դարձել 35 տարեկանում: Նա պատմում է միլիոնատեր դառնալուն նպաստող ֆինանսական պարզ սովորությունների մասին։ Նրա էջն օգտակար սկզբնակետ է, եթե ուզում ես սովորել կառավարել ֆինանսներդ։ Հետաքրքիր է, թե ինչպես են նրա հրապարակումները բանավեճի վերածվում՝ թույլ տալով պատկերացում կազմել երևույթի 2 կողմերի մասին։

3.    Fiona Smith | The Millennial Money Woman — @The_MMW

Ֆայոնան «Զրոյից հարուստ» գրքի հեղինակն է, ում մասին հաճախ կարելի է հանդիպել «Forbes»-ում, «Oberlo»-յում և «FinCon»-ում։ Նա գրում է 2000-ականներին ծնվածների համար և հրապարակումները համեմում է կատակներով կամ Youtube-ի վիդեոներով։ Նրա հրապարակումները ֆինանսների կառավարման, պասիվ եկամուտի և ներդրումների մասին են։

4.    Ramit Sethi — @ramit 

Ռամիթը «Ես քեզ կսովորեցնեմ հարուստ լինել» բեսթսելլերի հեղինակն է։ Ի տարբերություն մյուսների՝ Ռամիթը ոլորտում է 2004-ից:
Նրա հրապարակումները կենտրոնացած են ֆինանսական հոգեբանության վրա: Ռամիթը ներկայացնում է ինֆլյացիայի և  խնայողությունների մասին իր կարծիքը, մեջբերումներ է անում իր գրքից, ինչպես նաև զվարճալի պատմություններ պատմում իր երիտասարդությունից։ 

5.    Clint Murphy — @IAMClintMurphy

Քլինթը լիազորված հաշվապահ է, ով 2010-ին դարձել է անշարժ գույքի ոլորտի գլխավոր ֆինանսական մասնագետ։ Նրա հրապարակումներն ուղղված են հոգեբանությանը և ֆինանսական հաջողության մեջ դրա դերին։ Նա վերլուծում է այլ հեղինակների ֆինանսական խորհուրդները և առաջարկում է գրքեր` ֆինանսական աշխարհայացքը ընդարձակելու համար։

6.    Christine Benz — @christine_benz

Քրիսթին Բենզը «Morningstar»-ի ֆինանսական բաժնի տնօրենն է և «The Long View» փոդքասթի համահաղորդավարը։ Իր էջում նա խոսում է պարտատոմսերի և  կենսաթոշակային ծախսերի մասին։ Նրա հրապարկումները արդիական են և համապատասխանում են արագ փոփոխվող ֆինանսական աշխարհին։

7.    Jeff Rose — @jjeffrose

Ջեֆֆը «Wealth Hack Wednesday» ամսագրի և «Good Financial Cents»-ի հիմնադիրն է։ Նրա հրապարակումները ներառում են ինֆոգրաֆիկա, գծապատկերներ և այն ամենը, ինչն օգնում է ֆինանսները ավելի հեշտ հասկանալ։ Ջեֆֆի հրապարակումները ճշգրիտ են, ուղիղ, գործող և պտտվում են հարստացման, եկամուտների, առցանց բիզնեսի և ձեռնարկատիրության շուրջ։

8.    Kenny, Accent Investing — @AccentInvesting

Քեննիի հրապարակումները ներկայացնում են ֆինանսները նյութական ակտիվների տեսանկյունից, ինչպիսիք են` հողը, սեփական կապիտալը և անշարժ գույքը։ Քեննին խոսում է ֆինանսների կառավարման մասին 20-40 տարեկան մարդկանց համար՝ պատմելով ընտանիքի վրա պարտքերի ունեցած ազդեցության մասին։

9.    Josh Brown — @downtown

Ջոշ Բրաունը ներդրումային, կենսաթոշակի պլանավորման, ապահովագրության և հարկերի  խորհրդատվությամբ զբաղվող ընկերության հիմնադիրն է։ Նա քննարկում է ինֆլյացիայի մակարդակը, լիկվիդացիան և ֆոնդային շուկայի միտումները։ Ջոշի հրապարակումները հաճախակի չեն, բայց դիպուկ են և լավ շատ խորքային։

10.    Sharon Epperson — @sharon_epperson

Շերոնը CNBC-ում անձնական ֆինանսների ավագ թղթակից է և հաճախ հայտնվում է NBC News, Today-ի և NBC Nightly News-ի լուսաբանման կենտրոնում։ Շերոնը նաև դասավանդում է Կոլումբիայում։ Նրա հրապարակումները անձնական ֆինանսների և կրթական համակարգի վրա ազդող քաղաքականության մասին են։

11.    Cullen Roche — @cullenroche

Քալլըն Րոշն օգնում է մարդկանց ֆինանսական ավելի խելացի որոշումներ կայացնել։ Նա որպես նյութերի ներկայացման գործիք ընտրել է մեմերը և աղյուսակները, որոնք հեշտացնում են ֆինանսական բարդ թեմաների ընկալումը։ 

12.    Tiffany Aliche — @TheBudgetnista

Թիֆաննին ֆինանսական մանկավարժ է և «Լաˊվ վարվիր գումարի հետ» բեսթսելլերի հեղինակը։ Նրա հրապարակումներից շատերը ելույթների վերլուծություններ են։ Անձնական ֆինանսների կառավարման, պարտքերի կարգավորման և խնայելու մասին խորհուրդների համար հետևի՛ր նրան։

13.    Cate Long — @cate_long

Քեյթ Լոնգը Պուերտո Ռիկոյում պարտատոմսերի սեփականատերերի սպասարկման ծառայության ղեկավարն է։ Իր էջում նա քննարկում է դիտարկում է պարտատոմսերը որպես ներդրումային գործիք և կենտրոնանում էկոլոգիապես կայուն ծրագրերի վրա։

14.    Michelle Singletary — @SingletaryM

Միշելը «Washington Post»-ում անձնական ֆինանսների կառավարման թղթակիցն է և «Ի՞նչ անել փողերի հետ, երբ ճգնաժամ է սկսվում» գրքի հեղինակը։  Իր հրապարակումներում նա խոսում է հարկերի, վարկերի և պարտքերի մասին։ 

15.    Barry Schwartz — @BarrySchwartzBW

Բարիի լսարանում հիմնականում ներդրողներ և կապիտալի մասին գիտելիքների սիրահարներ են։ Իր հրապարակումներում նա մանրամասն ներկայացնում է, թե ինչպես կարելի է պարտատոմսերից, բաժնետոմսերից և նմանատիպ ֆինանսական գործիքներից ստանալ առավելագույնը։

16.    Aswatch Damodaran — @AswathDamodaran

Կորպորատիվ ֆինանսների և սեփական կապիտալի գնահատման մանկավարժը հրապարակումներ է կատարում սեփական ֆինանսների, բաժնետոմսերի և եկամուտների մասին։ Նրա բոլոր հրապարակումները փոխկապակցված են և տալիս են բոլոր հնարավոր հարցերի պատասխանները։

Ասաˊ, որ նյութը շատ օգտակար էր: 

Դե գնաˊ ֆինանսական ոլորտի թվիթերը կարդալու: 

 

Կարդա նաև...

Ինչպե՞ս ընտրել անուն ՍՊԸ-ի կամ ԱՁ-ի համար

Ինչպե՞ս ընտրել անուն ՍՊԸ-ի կամ ԱՁ-ի համար

Բիզնես սկսելու կարևոր քայլերից մեկը բրենդինգն է, առաջնայինը`  նեյմինգը`  այն անունը, որով ապրանքը կամ ծառայությունը հանդես է գալու շուկայում:

Ինչպե՞ս ճիշտ պլանավորել հանգիստը: 5 խորհուրդ ճամփորդողներին

Ինչպե՞ս ճիշտ պլանավորել հանգիստը: 5 խորհուրդ ճամփորդողներին

Երբ գալիս է հանգիստը պլանավորելու ժամանակը, մտածում ես` ինչից սկսել. տոմս գնել, հյուրանոց ամրագրել, քաղաքն ուսումնասիրել, այցելության վայրերն ընտրել ...

Կանաչ ապագա. այսօրվա որոշումները՝ վաղվա կայուն ապագայի հիմքում

Կանաչ ապագա. այսօրվա որոշումները՝ վաղվա կայուն ապագայի հիմքում

Աշխարհը շարժվում է դեպի կայուն ապագա, և մեր այսօրվա քայլերը` մեծ թե փոքր, որոշիչ են լինելու։ Բնապահպանական կայունությունը, միտում լինելուց բացի, նախևառաջ ընտրություն է` ուղղված մոլորակի բարեկեցությանը այժմ և երկարաժամկետ հեռանկարում:

  • Recent
  • Popular