You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Ինպե՞ս և ինչո՞ւ ինքնուրույն կազմել ճիշտ բիզնես պլան - Ամերիա բլոգ
27Հլս

Ինպե՞ս և ինչո՞ւ ինքնուրույն կազմել բիզնես պլան

3D illustration of document on the pink background

Եթե ցանկանում ես սկսնակ գործարարին ցույց տալ ամենավատ երազը, ծանոթացրու նրան վիճակագրությանը։ Որպես կանոն՝  վիճակագրությունը երբեք բիզնեսի օգտին չի լինում։ 

Ըստ Forbs-ի՝ բիզնեսներից 10-ից երկուսը փակվում են հենց առաջին տարում, առաջին եռամսյակում փակվում է դրանց ուղիղ կեսը։ Իսկ 10 տարվա շեմը հատում են միայն 10-ից երկուսը, որոշ դեպքերում`  միայն մեկը։
Ստարտափների պարագայում գույներն ավելի խիտ են, թվերը՝ ավելի վախեցնող։ Ըստ Startup genome-ի հաշվետվության՝ 10-ից 9-ը փակվում են հենց առաջին տարում, իսկ վենչուրային ներդրումների առկայության դեպքում փակվում է 10-ից 7,5-ը։

Բիզնեսների 60 տոկոսը վաղաժամ փակվում է, քանի որ բացվելիս չի ունեցել որևէ բիզնես պլան։ Շատերին թվում է, թե բիզնես պլանն անպետք ու ավելորդ բյուրոկրատիա է, սակայն հենց դրա բացակայությունը հաճախ կրախի առաջ է կանգնեցնում առաջին հայացքից բավականին հեռանկարային բիզնեսներին։

Ինչպե՞ս ինքնուրույն կազմել գրագետ բիզնես պլան։ Ինչի՞ն ուշադրություն դարձնել։

Բիզնես պլանը ճանապարհային քարտեզ է, մոտ ապագայի գործողությունների ծրագիր, որը նկարագրում է բիզնեսի զարգացման փուլերը և այն ամենը, ինչ անհրաժեշտ է դրա համար։ Ներդրողները հատուկ ուշադրություն են դարձնում այդ փաստաթղթին։ Ուստի դրա բովանդակությունը մեծապես որոշում է՝  նախագիծը կստանա՞ ֆինանսավորում, թե՞ ոչ։

Բիզնես պլան մշակելիս անհրաժեշտ է այն տրոհել մի քանի բաժինների

  • ընկերության ռազմավարության համառոտ նկարագիր
  • բիզնես մոդել
  • շուկայի վերլուծություն
  • ֆինանսական կանխատեսումներ
  • ֆինանսավորում
  • իրականացման պլան
  • շուկայավարում և վաճառք

Ավելի մանրամասն անդրադառնանք յուրաքանչյուր բաժնին:

1. Ընկերության ստրատեգիայի համառոտ նկարագիր 

Անհրաժեշտ է կազմել կազմակերպության առաքելությունը, տեսլականը և արժեքները, որոնց վրա կառուցված է ընկերությունը, և հաջողության հասնելու ուղին, որտեղ արտացոլվում են ընկերության նպատակները և գործողության պլանները։ 

2. Բիզնես Մոդել 

Բիզնես մոդելը ներկայացնում է ընկերության բիզնես գաղափարը, շահույթ ստանալու ծրագիրը և գործունեության ոլորտը: Սահմանվում է ապրանքների կամ ծառայությունների շարքը, որը բիզնեսը նախատեսում է վաճառել: Դրան համապատասխան սահմանվում են թիրախային շուկան և ակնկալվող ծախսերը: 

3. Շուկայի վերլուծություն

Բիզնես պլանի այս բաժինը ցույց է տալիս ոլորտի և շուկայի մասին գիտելիքները, ինչպես նաև իրականացված հետազոտությունների արդյունքները:

  • Սպառողի (թարգեթ)-ի ընտրությունը
  • Սպառողի կարիքների բացահայտումը
  • Սպառողների թիրախավորված խմբի վիճակագրությունն ու մոնիթորինգը

4. Ֆինանսական կանխատեսումներ

Այստեղ ներառվում են դրամական հոսքերի, ակտիվների և պասիվների, եկամուտների և ծախսերի վերաբերյալ կանխատեսումները։

5. Ֆինանսավորում

Բիզնեսի համար ֆինանսավորում փնտրելիս մի՛ մոռացիր ներառել այս բաժինը քո բիզնես պլանում:

Ֆինանսավորման ընթացիկ պահանջներն են.

  • Առաջիկա հինգ տարիների ընթացքում առաջացած ֆինանսավորման պահանջները
  • Հավաքագրված միջոցների օգտագործման պլանավորումը
  • Ապագայի համար ռազմավարական ֆինանսական պլանավորումը (գնում, բիզնեսի վաճառք, պարտքի մարում և այլն):

Ուրվագծելով քո ֆինանսական պահանջները`  նշի՛ր այն գումարները, որոնք քեզ անհրաժեշտ են այժմ և ապագայում:

5. Իրականացման պլան 

Իրականացման պլանը ներառում է բիզնեսի տեղակայման վայրը, սարքավորումները, անհրաժեշտ մասնագետների կազմը, հիմնական միջոցները և մատակարարներին, իրականացվող գործընթացների նկարագրությունը, ինչպես նաև ցանկացած այլ անհրաժեշտ մանրամասներ: 

6. Մարքեթինգ և վաճառք

Այս բաժինը սահմանում է շուկայավարման ռազմավարությունը:

Այն ներառում է չորս կարևոր բլոկ.

  • Շուկա ներթափանցելու ռազմավարություն
  • Զարգացման ռազմավարություն (ներքին զարգացում. անձնակազմի ընդլայնում, ուղղահայաց ինտեգրում. ընդլայնման ռազմավարություն, որում մի ընկերություն վերահսկում է արտադրանքի արտադրության կամ բաշխման մեկ կամ մի քանի փուլ):
  • Վաճառքի ռազմավարություն (ներքին վաճառքի բաժին, դիստրիբյուտորներ, մանրածախ վաճառողներ):
  • PR ռազմավարություն. ինչպե՞ս ես պատրաստվում հասնել հաճախորդներին: 

Իհարկե, յուրաքանչյուր բիզնես ունի նաև իրեն հատուկ կետերը, որոնք անհրաժեշտ է ընդգրկել բիզնես պլանում, սակայն ընդհանուր դրույթները սրանք են։ 
 

Կարդա նաև...

Ի՞նչ անել, որ տարին լավ սկսվի. ազգերն ու նրանց «հաջողության ավանդույթները»

Ի՞նչ անել, որ տարին լավ սկսվի. ազգերն ու նրանց «հաջողության ավանդույթները»

«Հունվարի 1-ից գնալու եմ մարզասրահ», «Սկսելու եմ առողջ սնվել», «Խնայելու եմ, որ ճամփորդության մեկնեմ», «Ամեն օր 10 էջ գիրք եմ կարդալու». էլ ի՞նչ ծրագրեր ես կազմում նոր տարվա համար, որոնք այդպես էլ ծրագիր են մնում:

VR տեխնոլոգիաների կիրառումն աշխարհում

VR տեխնոլոգիաների կիրառումն աշխարհում

Վիրտուալ իրականության գաղափարն առաջին անգամ հայտնվել է դեռ համակարգիչների հայտնվելուց առաջ։ Այն նախատեսված էր օդաչուների համար։

Բացահայտելով աշխատող կանանց ուժն ու հզորությունը

Բացահայտելով աշխատող կանանց ուժն ու հզորությունը

Ո՞րն ընտրել՝ աշխատանք, կարիերա, թե ընտանիք: Տարիներ շարունակ գերիշխող էր այն համոզմունքը, որ կինը պարտադիր պետք է ընտրություն կատարի, իսկ համատեղելու մասին խոսք անգամ չկար, սակայն այս հարցն այսօր այլևս արդիական չէ։

  • Recent
  • Popular