You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Հմտություններ, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր ուսանողի - Ամերիա բլոգ
01Օգս

Հմտություններ, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր ուսանողի

3D illustration of academic cap on the blue background

 

Այս գեղեցիկ օրվա առթիվ մենք առանձնացրել ենք մի քանի հմտություններ, որոնք կօգնեն քեզ ավելի արագ ինտեգրվել ուսանողական կյանքին, հեշտությամբ հաղթահարել այն մարտահրավերները, որոնք սպասում են քեզ: 

✔️ Ժամանակի կառավարում

Օրացույցը քո օգնականն է: Միˊ զլացիր ու պլանավորիˊր օրվա, շաբաթվա, գուցե ամսվա անելիքներդ: Կազմիˊր օրացույց, որը կներառի քո բոլոր դասաժամերն ու դասերդ սերտելու համար հատկացված ժամանակահատվածը, հոբբիները, ընկերների հետ ժամանցը, ինչպես նաև հանգիստդ: Համալսարանում սովորելը նույնն է, ինչ ամբողջ դրույքով աշխատանքը․ երևի արդեն հասկացել ես: 

✔️ Սթրեսի կառավարում

Քննություններ, հսկայական նյութ, որ պետք է սովորել հաջորդ օրվա համար, էսսեներ, ռեֆերատներ և այլն։ Շատ ուսանողներ սթրեսի են ենթարկվում հատկապես քննական շրջանում։ Մասնագետները խորհուրդ են տալիս բավարար ժամանակ տրամադրել հանգստին, որպեսզի ուժասպառ չլինես, ուղղորդես քո էներգիան ճիշտ ուղղությամբ և կարողանաս հաղթահարել քննական լարվածությունը: 

✔️ Սովորելու հմտություններ

Եթե դեռ չգիտես, ապա իմացի՛ր, որ կան մի շարք հնարքներ, որոնք օգնում են նյութը կարդալ ավելի արագ, դասախոսության ընթացքում կատարել միայն կարևոր նշումները և հեշտությամբ օգտվել գրադարաններից։ Այս հնարքները կօգնեն քեզ տարբերակել կարևոր տեղեկատվությունը երկրորդականից և մտապահել կարևոր դրույթները:

✔️ Ֆինանսների կառավարում

Ֆինանսական գրագիտության, ֆինանսները կառավարելու վերաբերյալ մենք մի շարք նյութեր ենք պատրաստել և տեղադրել ենք դրանք մեր տելեգրամյան ալիքում: Եթե դեռ չես հասցրել կարդալ, ծանոթացիˊր այն կարևոր հնարքներին, որոնք կօգնեն քեզ հեշտությամբ կառավարել քո ֆինանսական միջոցները:  Ասենք, որ մենք պարբերաբար հրապարակելու ենք այս թեմայով նյութեր, որպեսզի օգնենք քեզ լինել ֆինանսապես անկախ: Նյութերը վերևում են: 

Խորհուրդներ ընկերներից ու մտերիմներից

Սա քեզ համար բացահայտումների, աշխարհը նորովի ճանաչելու և նոր գիտելիքներ կուտակելու շրջան է։  Եթե ունես օգնության կամ խորհուրդի կարիք, դիմիˊր ընկերներիդ ու մտերիմներիդ: Իմացիˊր, որ լավ խորհուրդն ու ընկերոջ օգնությունն անգին են: Գուցե նրանց խորհուրդը հնարավորություն տա քեզ ավելի արագ անցնելու այն ճանապարհը, որը դու ուզում էիր անցնել ինքնուրույն:

Մենք ևս պատրաստ ենք ուղղորդել քեզ մեր խորհուրդներով: Հետևի՛ր մեր ալիքին, գրի՛ր մեզ, կիսվիˊր մեզ հետ, իմացիˊր, որ մենք քո կողքին ենք: 
 

Կարդա նաև...

10 հմտություն, որ երեխային մրցունակ կդարձնեն վաղը

10 հմտություն, որ երեխային մրցունակ կդարձնեն վաղը

«Ի՞նչ ես դառնալու, երբ մեծանաս»․ անցյալում, ներկայում ու ապագայում այս հարցի պատասխաններն այնքա~ն տարբեր կարող են լինել: Ավտոմատացումը, արհեստական բանականությունը և թվայնացումը փոխակերպում են բոլոր ոլորտները` պահանջելով տեխնիկական, մտավոր և մարդկային հմտությունների նոր համադրություն։

Սկսիր այսօր. 6 քայլ քո հաջողակ կարիերայի ճանապարհին

Սկսիր այսօր. 6 քայլ քո հաջողակ կարիերայի ճանապարհին

Աշխատե՞լ սովորելուն զուգահեռ, թե՞ ժամանակն ամբողջությամբ տրամադրել ուսմանը, իսկ աշխատելու մասին մտածել միայն ուսումն ավարտելուց հետո:

Բացահայտելով աշխատող կանանց ուժն ու հզորությունը

Բացահայտելով աշխատող կանանց ուժն ու հզորությունը

Ո՞րն ընտրել՝ աշխատանք, կարիերա, թե ընտանիք: Տարիներ շարունակ գերիշխող էր այն համոզմունքը, որ կինը պարտադիր պետք է ընտրություն կատարի, իսկ համատեղելու մասին խոսք անգամ չկար, սակայն այս հարցն այսօր այլևս արդիական չէ։

  • Recent
  • Popular
  • Ինչպե՞ս ճիշտ ընտրել վճարային քարտ

    Իսկ դու գիտ՞ես, որ քո քարտի վրայի թվերը պարզապես թվեր չեն: Դրանց մեջ «թաքուն» ամփոփված են քարտի տեսակը, թողարկման երկիրը, վճարային համակարգը և այլ տեխնիկական մանրամասներ։
  • Առողջ կենսակերպ 24/7 ռեժիմով աշխարհում

    Աշխարհն ապրում է 24/7 ռեժիմով։ Աշխատանք-կյանք բալանսը գտնելու ընթացքում մենք փորձում ենք աշխատել, շփվել ընտանիքի ու ընկերների հետ, մարզվել, ժամանցի վայրեր այցելել, պարզապես ապրել ու վայելել կյանքը:
  • Սև ուրբաթը Հայաստանում․ 10 խորհուրդ գնումներին ընդառաջ

    Այս տարի սև ուրբաթը լինելու է նոյեմբերի 28-ին, և գրեթե բոլոր խանութները խոստանում են «տարվա ամենամեծ զեղչերը»։ Բ...
  • Ինչպե՞ս հոբբին վերածել բիզնեսի

    5 քայլ սիրելի զբաղմունքը եկամուտի աղբյուր դարձնելու համար:Բոլորիս կյանքում կա մի բան, որը անում ենք սիրով՝ առանց ժամանակի մասին մտածելու․ կարուձև, նկարչություն, blogging կամ կերակուրների պատրաստում։