You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Թող բիզնեսդ աշխատի, մինչ դու արևայրուք ես ստանում - Ամերիա բլոգ
15Օգս

Թող բիզնեսդ աշխատի, մինչ դու արևայրուք ես ստանում

togh biznesd ashxati, minch du arevayruq stanas
Ամառն անցնում է, իսկ դու դեռ երազում ես ծովափի, արևի ու հանգստի մասի՞ն։ Մի կողմից՝ մտքումդ արևն ու պինա-կոլադան են, մյուս կողմից՝ մտքերն այն մասին, թե քո բացակայության ընթացքում ինչ կկատարվի քո բիզնեսի հետ։

Բարեբախտաբար կան պարզ քայլեր, որոնք կօգնեն ապահովել բիզնես գործընթացների անխափանությունը, մինչ դու վայելում ես հանգիստդ:

 

1. Նախապես պլանավորիր բիզնես գործընթացները

Արձակուրդից առաջ մի քանի օր տրամադրիր «նախապատրաստական փուլ» կոչվածի համար։

  • Պատրաստիր ընթացիկ և սպասվող գործերի ցուցակ,
  • Նշիր առաջնահերթությունները, որոնք պետք է անել մինչև արձակուրդի մեկնելը,
  • Բաշխիր պարտականությունները թիմի ներսում կամ գործընկերների միջև։

Օգտագործիր trello Trello, asana Asana կամ monday Monday.com, որպեսզի ոչ միայն բաժանես գործերը, այլև վերահսկես դրանց կատարման ընթացքը։

 

2. Կարևոր հանձնարարությունները տուր թիմի վստահելի անդամներին

Քո բացակայության ընթացքում որոշումներ կայացնելու լիազորությունները տուր թիմի այն անդամներին, որոնք ունեն բավարար փորձ և պատրաստ են ստանձնել պատասխանատվություն։ Սա ոչ միայն կօգնի խուսափել ձգձգումներից, այլև թիմում կխթանի պատասխանատվության և փոխվստահության մշակույթը։

 

3. Ավտոմատացրու առօրյա բիզնես գործընթացները

Համակարգված գործելակերպը սկսվում է ավտոմատացումից։ Օգտագործիր գործիքներ, որոնք կօգնեն հաշիվ-ապրանքագրերը, հաշվետվությունները և հաճախորդների հետ հաղորդակցությունը կազմակերպել առանց քո անմիջական մասնակցության։ Սա ժամանակ է խնայում և նվազեցնում է մարդկային սխալի հավանականությունը։

Մի քանի օգտակար գործիք՝

  • zohoCRM Zoho Books կամ quickbox QuickBooks – հաշիվ-ապրանքագրերի և ֆինանսական հաշվետվությունների կառավարման համար։
  • slack Slack կամ Microsoftteams Microsoft Teams – թիմային հաղորդակցությունն ու ֆայլերի փոխանակումը մեկ հարթակում կազմակերպելու համար։
  • asana Asana կամ trello Trello – առաջադրանքների և նախագծերի կառավարում հստակ ժամկետներով։
  • zapier Zapier – տարբեր գործիքների միջև ավտոմատացված կապ ստեղծելու համար (օրինակ՝ էլ․ փոստից CRM փոխանցում):
  • hubspot HubSpot, zohoCRM Zoho CRM - CRM համակարգեր հաճախորդների տվյալների կառավարման համար։

Բացի նախագծերի ու թիմային հաղորդակցության գործիքներից, հիշիր նաև ֆինանսական հարմարավետության մասին։ Մոբայլ բանկինգի գործիքները թույլ են տալիս ցանկացած պահի հետևել հաշվարկներին, կատարել փոխանցումներ և վերահսկել ծախսերը ցանկացած տեղից, ցանկացած պահի։

 

4. Սահմանիր «offline» ժամեր և հաղորդակցման հստակ ուղեցույց

Հանգստի իմաստը հենց հանգստանալն է։ Եթե արձակուրդում 24/7 «կապի մեջ» ես, ապա հուզական այրումն ու գերհոգնածությունը երաշխավորված են։ Որպեսզի խուսափես ավելորդ սթրեսից, նախապես տեղեկացրու բոլորին, որ արձակուրդում ես լինելու: Սահմանիր՝ երբ և ինչ դեպքերում թիմը կարող է կապվել քեզ հետ։ Օրինակ՝ նշիր արտակարգ իրավիճակների շեմը և հաղորդակցման նախընտրելի ձևը (էլ․ փոստ, մեսենջեր և այլն)։

Օգտակար հնարք – WhatsApp կամ Telegram-ում կարող ես օգտագործել բոտեր` ավտոմատ պատասխաններ, եթե հաճախորդները սովոր են քեզ այնտեղ գրել։

Օգտակար հիշեցում – լավ ղեկավար լինելը նաև նշանակում է վստահել թիմին, ոչ թե ամեն ինչ վերահսկել։

 

5. Պատրաստիր արտակարգ իրավիճակների պլան

Հնարավոր ռիսկեր միշտ կան։ Մի մոռացիր կանխատեսել հնարավոր խոչընդոտները և նախապես պատրաստել դրանց լուծման տարբերակները։ Կազմիր գործողությունների ճկուն պլան տարբեր սցենարների համար՝ սկսած տեխնիկական խափանումներից մինչև հաճախորդների անսպասելի պահանջներ։ Պարզ, բայց հստակ քայլերով արտակարգ պլանը կօգնի արագ լուծել ցանկացած խնդիր առանց քո միջամտության։

 

6. Վերանայիր և բարելավիր բիզնես գործընթացները

Վերադառնալուց հետո գնահատիր արձակուրդի ընթացքում իրականացված աշխատանքը։ Վերլուծիր, թե ինչն է լավ աշխատել, ինչ խնդիրներ են առաջացել և ինչպես կարելի է բարելավել գործընթացները։ Սա քո բիզնեսն ավելի արդյունավետ դարձնելու լավագույն հնարավորությունն է։

Վերջապես, հանգիստը ներդրում է քո առողջության, էներգիայի և աշխատանքային արդյունավետության մեջ։ Եթե պլանավորես, վստահես մարդկանց ու ընտրես ճիշտ գործիքներ, կարող ես վայելել հանգիստդ` առանց մտահոգվելու աշխատանքի մասին։

 

Կարդա նաև...

Մոլորակը սիրում է հոգատար մարդկանց

Մոլորակը սիրում է հոգատար մարդկանց

Մոլորակի մասին հոգ տանելը միայն մեծ ընկերությունների գործը չէ։ Յուրաքանչյուրիս առօրյա որոշումներն ու փոքր սովորությունները մեծ դեր ունեն այդ հարցում։

Եկամուտների պարտադիր հայտարարագրում. Ով պետք է հայտարարագիր ներկայացնի այս տարի

Եկամուտների պարտադիր հայտարարագրում. Ով պետք է հայտարարագիր ներկայացնի այս տարի

Հայաստանում 2023-2026թթ․ փուլային եղանակով ներդրվում է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը։ Վստահ ենք՝ լսել ես, որ այս տարի արդեն հարյուր հազարավոր քաղաքացիներ պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները։

Ֆինանսական  բառարան․ վարկեր

Ֆինանսական բառարան․ վարկեր

Սպառողական վարկ, վարկային գիծ, օվերդրաֆտ, հիփոթեք  և այլն․ սրանք բոլորը վարկատեսակներ են, որոնք թեև բնույթով նման են, սակայն  ունեն բազմաթիվ տարբերություններ։

  • Recent
  • Popular