You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Ֆրանշիզա՞, թե՞ ստարտափ. - Ամերիա բլոգ
31Հլս

Ֆրանշիզա՞, թե՞ ստարտափ.

 franchise, te startup

Եթե բիզնես սկսելը խաղ լիներ, մեկնարկային էկրանին կտեսնեիր ընտրության երկու կոճակ. «Ֆրանշիզա» և «Ստարտափ»։

Եթե ընտրեիր առաջինը, կսկսեիր արդեն ձևավորված բիզնես մոդելով՝ պատրաստի գործընթացներով և փորձարկված կանոններով։ Իսկ եթե ընտրեիր երկրորդը, ամեն ինչ կսկսվեր քո սեփական գաղափարից՝ բիզնեսը լիովին ազատ ստեղծելու, փորձարկելու և զարգացնելու հնարավորությամբ։

Առաջին հայացքից տարբերակներից մեկն ավելի ապահով է, բայց սահմանափակ է թվում, իսկ մյուսը` ռիսկային, բայց լի ստեղծարարությամբ: Բայց այստեղ չկա «ճիշտ» կոճակ. սա պարզապես սկիզբն է, որտեղ պետք է ընտրես քո նպատակներին, փորձին, բյուջեին և ռիսկի ախորժակին առավել համապատասխան տարբերակը։

Ուրեմն ո՞րն ընտրել:

Ֆրանշիզա (Franchise)

Ֆրանշիզան կամ ֆրանչայզինգը բիզնես մոդել է, որտեղ հայտնի ընկերությունը (franchisor) մեկ այլ անձի կամ ընկերության (franchisee) տալիս է իր բրենդից, պատրաստի բիզնես մոդելից և անունից օգտվելու իրավունք:

 

📈Ի՞նչ է տալիս ֆրանշիզան

Ֆրանշիզայի գլխավոր առավելություններից մեկն այն է, որ միանում ես արդեն գործող համակարգի և սովորաբար դրա հետ ստանում ես.

  • պատրաստի բրենդ,
  • փորձարկված համակարգ,
  • ճանաչելիություն,
  • գործող բիզնես մոդել,
  • մարքեթինգային աջակցություն,
  • անձնակազմի վերապատրաստման համակարգ,
  • մատակարարների ցանց,
  • պատրաստի բիզնես գործընթացներ և ընթացակարգեր:

Սա հատկապես կարևոր է առաջին ամիսներին։ Մինչ մյուսները դեռ փորձում են հասկանալ, թե ինչն է աշխատում, դու սկսում ես արդեն փորձարկված մոդելով։

 

❗Բայց պատրաստի լուծումները նույնպես գին ունեն

Իհարկե, ֆրանշիզան միայն առավելությունների մասին չէ: Բացի մեկնարկային ներդրումից (Lump-sum fee), շատ դեպքերում անհրաժեշտ է նաև պարբերաբար վճարել ռոյալթի (Royalty)՝ ֆրանշիզայի օգտագործման իրավունքի դիմաց։ Որոշ դեպքերում կարող են առաջանալ նաև մարքեթինգային վճարներ, ինտերիերի պարտադիր ստանդարտներ կամ ընտրության սահմանափակումներ։

Երբեմն նույնիսկ փոքր փոփոխություն կատարելու համար անհրաժեշտ է ստանալ գլխավոր գրասենյակի համաձայնությունը։

 

Ստարտափ (Startup). գաղափարից իրականացում

Եթե ֆրանշիզան պատրաստի սցենար է, ապա ստարտափը դատարկ էջ է։ Դու ես որոշում, թե ինչ բիզնես սկսել, ինչպես այն զարգացնել և ինչ ուղղությամբ շարժվել։

Սա, միանշանակ, ավելի մեծ ազատություն է, բայց նաև շատ ավելի մեծ պատասխանատվություն։
 

📈Ի՞նչ է տալիս ստարտափը

Մեկ բառով` ազատություն:

Սեփական բիզնեսի ամենամեծ առավելություններից մեկը ճկունությունն է։

Փոքր և արագ փոփոխվող շուկայում սա կարող է դառնալ լուրջ մրցակցային առավելություն, քանի որ կարող ես արագ փոխել գինը, ապրանքատեսականին, ծառայությունները, թիրախային լսարանը՝ առանց որևէ մեկի հաստատմանը սպասելու։

 

❗Բայց ամբողջ պատասխանատվությունը քոնն է

Ստարտափում դու ոչ միայն բիզնեսի ղեկավարն ես, այլև վաճառողը, մարքեթոլոգը, հաճախորդների սպասարկման մասնագետն ու հաշվապահը։

Դու պետք է զրոյից կառուցես բրենդը, ձևավորես հաճախորդների բազա, շահես և պահես նրանց վստահությունը, ստեղծես վաճառքի համակարգ, մշակես մարքեթինգային ռազմավարություն և սովորես սեփական սխալներից։

Սա բարդ ճանապարհ է, բայց նաև հնարավորություն՝ ստեղծելու այնպիսի բիզնես, որն ամբողջությամբ արտացոլում է քո գաղափարն ու տեսլականը։

 

Ի՞նչն է կարևոր ֆինանսավորման դիմելիս

Շատերը կարծում են, թե բանկի համար առաջանային է բիզնեսի տեսակը։ Իրականում որոշման հիմքում սովորաբար բիզնեսի անվանումը չէ, այլ դրա կենսունակությունը։

Ֆինանսավորման հայտը գնահատելիս ուշադրություն է դարձվում մի շարք գործոնների, այդ թվում՝

  • բիզնես պլանին,
  • կանխատեսվող դրամական հոսքերին (Cash Flow),
  • սեփական ներդրման չափին,
  • վարկի կամ ֆինանսավորման վերադարձի հնարավորությանը։

Ֆրանշիզայի դեպքում առավելություն կարող է լինել արդեն ապացուցված բիզնես մոդելը և գործող բրենդի փորձը։ Ստարտափի դեպքում ավելի մեծ նշանակություն են ստանում գաղափարի հիմնավորվածությունը, շուկայի վերլուծությունը և իրատեսական ֆինանսական պլանը։


Անկախ բիզնեսի մոդելից՝ բանկը վաղուց արդեն ոչ թե «ֆինանսավորող» կառույց է, այլ գործընկեր։ Մրցունակ բանկը մշտապես զարգացնում է առաջարկվող բիզնես լուծումները, պրոդուկտները և քայլում ժամանակին համընթաց՝ հաշվի առնելով նորամուծությունները և բիզնես թրենդները։
 

 

Ի վերջո, ո՞րն ընտրել

Ֆրանշիզան և ստարտափը բիզնես սկսելու երկու տարբեր ճանապարհներ են։ Մեկը տալիս է ավելի շատ կառուցվածք, կանխատեսելիություն և արագ մեկնարկ, մյուսը՝ ավելի մեծ ազատություն և սեփական գաղափարները կյանքի կոչելու հնարավորություն։

Բայց ինչպես ցանկացած խաղում, հաղթանակը կախված է ոչ միայն մեկնարկից: Պատկերը կարող է փոխվել ամեն պահի` կախված նրանից, թե որքան լավ ես հասկանում կանոնները, կառավարում ռեսուրսներդ և մշակում հաջորդ քայլդ։

Ուրեմն ընտրիր ոչ թե ամենահեշտ ճանապարհը, այլ այն, որը քեզ ավելի է մոտեցնում քո բիզնես նպատակներին։

Կարդա նաև...

Ինչպե՞ս սովորեցնել երեխաներին ճիշտ վերաբերվել փողին. ուղեցույց 6-18 տարեկանների համար

Ինչպե՞ս սովորեցնել երեխաներին ճիշտ վերաբերվել փողին. ուղեցույց 6-18 տարեկանների համար

Երբ ծնողներին հարցնում ենք՝ արդյոք կարևոր է երեխայի ֆինանսական գրագիտությունը, բոլորը միաձայն դրական են պատասխանում։

Ինչպե՞ս 2026-ը դարձնել քո տարին

Ինչպե՞ս 2026-ը դարձնել քո տարին

«Վե՛րջ, հունվարի 1-ից նոր կյանք եմ սկսելու»: Եթե երբևէ այս արտահայտությամբ ես տարին ամփոփել, ապա այս բլոգը քեզ համար է: Կյանքն ամբողջությամբ փոխելու մեր ծրագրերը հաճախ մնում են անկատար: Արի այս տարի այլ կերպ վարվենք. պարզապես որոշենք, որ 2026-ը մեզ համար դարձնելու ենք անձնական կայուն աճի տարի:

4 անվճար հարթակ, որոնք կօգնեն ֆինանսական գիտելիք ստանալ

4 անվճար հարթակ, որոնք կօգնեն ֆինանսական գիտելիք ստանալ

Այսօր կան բազմաթիվ հարթակներ, այդ թվում` անվճար, որտեղ կարող ես քեզ ու քո պահանջներին հարմար դասընթացներ գտնել ֆինանսների ամենատարբեր ուղղությունների վերաբերյալ:

  • Recent
  • Popular