en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU

Տնօրենների խորհուրդն իրականացնում է Բանկի գործունեության ընդհանուր ղեկավարումը` օրենքով և կանոնադրությամբ Խորհրդի իրավասությանը վերապահված հարցերի սահմաններում (մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է Բանկի կանոնադրության մեջ` հայերենով): Տնօրենների խորհրդի անդամները նշանակվում են Բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից: ՀՀ օրենսդրությամբ և Բանկի կանոնադրությամբ սահմանված կարգով` Բանկի տեղաբաշխված բաժնետոմսերի 10 և ավելի տոկոսին տիրապետող բաժնետերերն իրավունք ունեն ընդգրկվել/նշանակվել Տնօրենների խորհրդի կազմում առանց ընտրությունների: Տնօրենների խորհրդի կազմում կարող են ընդգրկվել նաև Խորհրդի անկախ անդամներ:

Խորհրդի անդամների պաշտոնավարման ժամկետը սահմանվում է Բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից, բայց չի կարող 5 տարուց պակաս և 10 տարուց ավել լինել: Տնօրենների խորհրդի նախագահն ու անդամներն ունեն վերընտրվելու իրավունք: Տնօրենների խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա՝ Տնօրենների խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե ՀՀ օրենսդրությամբ կամ Բանկի կանոնադրությամբ այլ բան չի պահանջվում: Ընդ որում Տնօրենների խորհրդի որոշումներն իրավաբանական ուժ կունենան, եթե պահպանվել են ՀՀ օրենսդրությամբ, կանոնադրությամբ, Բանկի ներքին իրավական ակտերով և բաժնետերերի պայմանագրով նախատեսված պահանջները:
Գիտակցելով Խորհրդի կազմում բազմազան հմտություններ և գիտելիք ունենալու բոլոր առավելությունները՝ Ամերիաբանկն իր Տնօրենների խորհրդում ընդգրկել է Բանկը հավուր պատշաճի ղեկավարելու համար անհրաժեշտ ամենատարբեր ունակությունները և փորձառությունն ունեցող մարդկանց:
 
Խորհրդի նոր անդամներ ներգրավելիս՝ հաշվի են առնվում աշխարհագրական բազմազանությունը, բանկային գործի, ակտիվների կառավարման, խորհրդատվության, ֆինանսների և միջազգային բիզնեսի ոլորտներում հարուստ մասնագիտական փորձը:
Անդրեյ Մկրտչյան

Հոկտեմբեր 2012

Տնօրենների խորհրդի նախագահ

Ռոբերտ ֆոն Ռեկովսկի

Հոկտեմբեր 2012

Տնօրենների խորհրդի անդամ

Արչիլ Գաչեչիլաձե

Նոյեմբեր 2024

Տնօրենների խորհրդի անդամ

Թամազ Գեորգաձե

Նոյեմբեր 2024

Տնօրենների խորհրդի անկախ անդամ

Ռիչարդ Օգդոն

Հուլիս 2020

Տնօրենների խորհրդի անկախ անդամ

Տիգրան Դավթյան

Հուլիս 2020

Տնօրենների խորհրդի անկախ անդամ

Սուլխան Գվալիա

Նոյեմբեր 2024

Տնօրենների խորհրդի անդամ