Ամերիաբանկը 20-րդ և 21-րդ դարերի հայկական բանկային գործի ժառանգության կրողն է, ընդարձակ փորձի ու ավանդույթների շարունակողը: Շենքը, որտեղ տեղակայված է Բանկի գլխավոր գրասենյակը, որպես գործունեության հիմնական վայր է ծառայել Հայաստանի խոշորագույն բանկերի համար, որոնցից մեկն էլ 2007թ. ձեռք բերվեց «Ամերիա Գրուպ (Սի Ուայ) Լիմիթեդ» (նախկինում Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդ) ընկերության կողմից: Ամերիաբանկը մեծապես կարևորում է այդ փայլուն պատմությունը, որը հիմք է հանդիսանում Բանկի զարգացման ու հաջողության համար, իր հարուստ ավանդույթներով և ընդարձակ փորձով: