en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
Ամերիաբանկը կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ մատուցող խոշորագույն ունիվերսալ բանկն է Հայաստանում: 2014թ. ի վեր այն հանդիսանում է Հայաստանի առաջատար բանկն ըստ հիմնական ֆինանսական ցուցանիշների և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը: Ամերիաբանկը, որը հայտնի է հաճախորդների բարձրակարգ սպասարկմամբ, հանդիսանում է շուկայի նորարարը և միտումներ թելադրողը:

Ամերիաբանկը ներկայումս գտնվում է վերափոխման շրջանում՝ ձգտելով դառնալ էլ ավելի հաճախորդակենտրոն բանկ՝ ընդլայնելով թվային հնարավորությունները և մշակելով նոր պրոդուկտներ ու լուծումներ իր հաճախորդների փոփոխվող կարիքների ու նախասիրությունների հիման վրա: Բանկի հենասյունն ուժեղ թիմն ու դինամիկ կորպորատիվ մշակույթն է, որոնք հանդիսանում են Ամերիաբանկի հաջողության հիմնական գրավականը և շարժիչ ուժը:

Ամերիաբանկը հայտնի է իր ոչ հիերարխիկ, ստեղծարարական կազմակերպչական կառուցվածքով և ամբողջապես արժանիքների վրա հիմնված վարձատրության համակարգով: Բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխում իրականացնելու նպատակին համահունչ, Ամերիաբանկի կորպորատիվ կառավարման համակարգը և սկզբունքները վերանայվել են` համապատասխանեցվելով միջազգային լավագույն փորձին: