Բանկի շահութաբաժնային քաղաքականությունը Բանկի հեռանկարային զարգացման ծրագրի իրականացման հիմնական միջոց է, որը հիմք է հանդիսանում Բանկի շահութաբաժինների վճարման գործընթացը կանոնակարգելու համար: Շահութաբաժնային քաղաքականությունը ենթակա է վերանայման առնվազն տարին մեկ անգամ, իսկ անհրաժեշտության դեպքում կարող է փոփոխվել՝ տնտեսական իրավիճակի և/կամ Բանկի հեռանկարային զարգացման ծրագրով նախատեսված նպատակների փոփոխություններից ելնելով:
Բանկը կարող է հայտարարել և վճարել եռամսյակային, կիսամյակային (միջանկյալ) կամ տարեկան շահութաբաժիններ, բացառությամբ այն դեպքի, երբ շահութաբաժինների վճարումը կարող է հանգեցնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված բանկային գործունեության հիմնական և/կամ այլ տնտեսական նորմատիվների խախտման: Բանկն իր բաժնետերերին կարող է վճարել շահութաբաժիններ` համապատասխան ժամանակահատվածի դրությամբ բանկի շահույթի մինչև 100 տոկոսի չափով: Բանկի Տնօրենների խորհուրդը կամ Բաժնետերերի ընդհանուր ժողովը կարող է սահմանել միջանկյալ և տարեկան շահութաբաժինների այլ չափեր: Միջանկյալ շահութաբաժինների չափը չի կարող գերազանցել նախորդ ֆինանսական տարվա արդյունքներով բաշխված և/կամ հաշվարկված շահութաբաժնի 50 տոկոսը, ինչպես նաև վճարման պահի դրությամբ Բանկի զուտ շահույթի 100 տոկոսը: Մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է Շահութաբաժնային քաղաքականության մեջ (խմբագրություն 4, ուժի մեջ է սկսած 31.08.2015թ.):