en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
Ամերիաբանկի անձնակազմն այն հիմնական ակտիվն է, որը հանդիսանում է Բանկի հավակնոտ և մրցակցային ոգու, հեղինակության ու հաջողության գրավականը: Բանկը յուրաքանչյուր աշխատակցի համար ապահովում է հաջողության հասնելու միասնական մոտեցում, այն է` էթիկայի և գործարար վարվելակերպի նորմերի մեկ ընդհանուր ամբողջություն, որպեսզի բոլորն իրենց աշխատանքում առաջնորդվեն միևնույն արժեքներով ու սկզբունքներով: Կանոնագրքով հստակ սահմանվում են այն հիմնարար նորմերը, որոնք պարտադիր են Բանկի բոլոր աշխատակիցների համար՝ հաճախորդների, մատակարարների, գործընկերների և հանրության հետ փոխհարաբերություններում: Կանոնագիրքը կարող է չներառել աշխատակիցների պարտականությունները և վարքագծի կանոնները՝ յուրաքանչյուր պահի կամ որոշակի իրավիճակների համար, սակայն այն սահմանում է թափանցիկ և համապարփակ ուղղորդում պատշաճ վարվելակերպի գծով` Ամերիականկի հիմնական արժեքներին համապատասխան: Այդ արժեքները մանրամասն ներկայացվում են Բանկում գործող քաղաքականություններում, ընթացակարգերում, պաշտոնական հրահանգներում և այլ ներքին իրավական ակտերում:

Քաղվածք Ամերիաբանկ ՓԲԸ էթիկայի և վարքագծի կանոնագրքից