Բանկի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է Բանկի գործադիր մարմինը, այն է` Տնօրինությունն ու Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը: Տնօրինության կազմում ընդգրկված են գլխավոր տնօրենը, Տնօրինության անդամները (այդ թվում` գլխավոր տնօրենի տեղակալը և գլխավոր հաշվապահը):
Գլխավոր տնօրենին և վերջինիս ներկայացմամբ Տնօրինության անդամներին նշանակում է Տնօրենների խորհուրդը: Տնօրինության և գլխավոր տնօրենի իրավասությանն են պատկանում Բանկի ընթացիկ գործունեությանը վերաբերող բոլոր հարցերը (
տե'ս կանոնադրությունը), բացառությամբ Բանկի կանոնադրությամբ այլ մարմինների բացառիկ իրավասությանը վերապահված հարցերի:
Տնօրինության որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող՝ Տնօրինության անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: