en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
Creative design

ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ

Տնօրինության անդամ, տաղանդների կառավարման և ծառայությունների գծով տնօրեն

Տնօրինության անդամ է 2019թ. հոկտեմբերից:

Ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը` «Արևելյան լեզուներ և գրականություն» մասնագիտացմամբ (1999թ.): 2009թ. ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիան «Հանրային կառավարում» մասնագիտությամբ:

Մասնակցել է միջազգային ճանաչում ունեցող մի շարք հաստատությունների մասնագիտական դասընթացների ու միջոցառումների (Հարվարդի համալսարանի բիզնես-դպրոց, INSEAD համալսարանի բիզնես դպրոց, Լոնդոնի համալսարանի բիզնես դպրոց, Սթենֆորդի համալսարանի բիզնես դպրոց, «Սկոլկովո» բիզնես դպրոց, «Օքսֆորդ Թրեյնինգ», Սբերբանկի կորպորատիվ համալսարան, KFW բիզնես դպրոց, Սիլիկոնյան հովտի կազմակերպություններ, եվրոպական 15 առաջատար բանկ, Համաշխարհային տնտեսական համաժողով և այլն):

Արմինեն իր աշխատանքային գործունեությունը սկսել է 2001թ. «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում՝ որպես Վարկային վարչության գործավար: 2004-2008թթ. իր մասնագիտական աճը շարունակել է մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում՝ նույն բանկում որպես անձնակազմի կառավարման բաժնի ղեկավար: 2008թ. հոկտեմբերին նշանակվել է Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար:

Հաշվի առնելով տիկին Ղազարյանի՝ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում ունեցած հարուստ փորձն ու առաջնորդության հմտությունները` 2019թ. մայիսին նշանակվել է Ամերիաբանկի տաղանդների կառավարման և ծառայությունների գծով տնօրեն: Նույն թվականի հոկտեմբերից զբաղեցնում է Տնօրինության անդամի, տաղանդների կառավարման և ծառայությունների գծով տնօրենի պաշտոնը։