en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU

Ամերիաբանկը որդեգրել է դիվերսիֆիկացված և կայուն բիզնես-մոդել՝ տրամադրելով կորպորատիվ, մանրածախ և ներդրումային ծառայությունների ամբողջական փաթեթ: Սկսելով իր գործունեությունը հիմնականում որպես կորպորատիվ բանկ՝ 2010թ. Ամերիաբանկը վերանայեց իր ռազմավարությունը՝ ավելի մեծ տեղ հատկացնելով մանրածախ և ունիվերսալ բանկային գործառնություններին: Այդ ժամանակից ի վեր Բանկն զգալիորեն ընդլայնել է մանրածախ ծառայությունների (այդ թվում՝ ՓՄՁ-ների համար նախատեսված) մասնաբաժինն իր կողմից առաջարկվող ծառայություններում: Ներկայումս Բանկի գլխավոր խնդիրն է Բանկի առաջատար դիրքերի պահպանումը և ամրապնդումը Հայաստանի բանկային ոլորտի բոլոր հիմնական ուղղություններով՝ շեշտադրումը դնելով փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման վրա: