Ամերիաբանկի անձնակազմն այն հիմնական ակտիվն է, որը հանդիսանում է Բանկի հավակնոտ և մրցակցային ոգու, հեղինակության ու հաջողության գրավականը: Բանկը յուրաքանչյուր աշխատակցի համար ապահովում է հաջողության հասնելու միասնական մոտեցում, այն է` էթիկայի և գործարար վարվելակերպի նորմերի մեկ ընդհանուր ամբողջություն, որպեսզի բոլորն իրենց աշխատանքում առաջնորդվեն միևնույն արժեքներով ու սկզբունքներով: Կանոնագրքով հստակ սահմանվում են այն հիմնարար նորմերը, որոնք պարտադիր են Բանկի բոլոր աշխատակիցների համար՝ հաճախորդների, մատակարարների, գործընկերների, և հանրության հետ փոխհարաբերություններում: