en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
Empty
Click + to add content
1. Ընդհանուր դրույթներ

1.1. Սույն Գաղտնիության քաղաքականությունը սահմանում է Բանկի Հարթակում Օգտագործողի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և օգտագործման կանոնները:

1.2. Սույն Գաղտնիության քաղաքականության իմաստով Օգտագործողի վերաբերյալ տեղեկատվություն են համարվում.

1.2.1. Օգտագործողի կողմից տրամադրվող անձնական տեղեկատվությունը:

1.2.2. Ավտոմատ կերպով հավաքագրվող տեղեկատվությունը:

1.3. Օգտագործողի վերաբերյալ տեղեկատվությունը Բանկի կողմից հավաքագրվում, պահպանվում և օգտագործվում է բացառապես Հարթակի տեխնիկական կառավարման, դրա աշխատանքի վերլուծության և կատարելագործման և/կամ սույն Գաղտնիության քաղաքականության մեջ նշված այլ նպատակներով:

2. Օգտագործողի կողմից տրամադրվող անձնական տեղեկատվություն

2.1. Հարթակին Օգտագործողի վերաբերյալ անձնական տեղեկատվությունը հասանելի է դառնում այն պահին, երբ Օգտագործողը լրացնում է իր անձնական տվյալները Հարթակում հետադարձ կապի համար դիմելիս, ինչպես նաև բաժանորդագրման հայտ ներկայացնելիս:

2.2. Հարթակում կարող են հավաքագրվել և պահպանվել Օգտագործողի կողմից լրացված այնպիսի անձնական տվյալներ, ինչպիսիք են անուն, ազգանուն, էլեկտրոնային փոստի հասցե, կազմակերպությունը, որտեղ Օգտագործողն աշխատում է, զբաղեցրած պաշտոն: Սույն կետում նշված տվյալները կարող են օգտագործվել.

  • Սպասարկման որակի բարձրացման նպատակով Հարթակի բարելավման համար,
  • Օգտագործողների պահանջներին համապատասխանող սպասարկման որակի ապահովման համար,
  • Ներդրողների համար նախատեսված նորություններ պարունակող էլեկտրոնային նամակների ուղարկման համար,
  • Օգտագործողի հետ կապ հաստատելու հայտին արձագանքելու համար:

2.3. Օգտագործողը ցանկացած պահի կարող է էլեկտրոնային փոստի միջոցով դադարեցնել Հարթակում բաժանորդագրությունը: Բաժանորդագրության դադարման պահից դադարում է Հարթակի կողմից Օգտագործողի վերաբերյալ ցանկացած տեղեկատվության հավաքագրումը, պահպանումը և Օգտագործողին էլեկտրոնային նամակների ուղարկումը:

3. Ավտոմատ կերպով հավաքագրվող տեղեկատվություն

3.1. Հարթակի աշխատանքի կատարելագործման և Հարթակի օգտագործման վերաբերյալ ընդհանուր վիճակագրական տեղեկատվության հավաքագրման նպատակով ավտոմատ կերպով կարող է հավաքագրվել և պահպանվել Օգտագործողի վերաբերյալ որոշակի տեղեկատվություն` ներառյալ, սակայն չսահմանափակվելով.

3.1.1. Օգտագործողների կողմից օգտագործվող սարքի վերաբերյալ տեղեկատվություն (օրինակ` սարքի տեսակը/մոդելը, զննարկիչների տեսակը` այդ թվում դրա հերթական տարբերակը (Google Chrome, Safari, այլ), օպերացիոն համակարգը` այդ թվում դրա հերթական տարբերակը (iOS, Android, այլ), IP հասցեն),

3.1.2. Հարթակի էջերը, որոնք այցելում են Օգտագործողները,

3.1.3. ժամանակահատվածը, որը Օգտագործողները անցկացնում են Հարթակում,

3.1.4. աշխարհագրական տեղեկատվություն (Հարթակի հաճախումները` ըստ երկրների),

3.1.5. Հարթակի հաճախումները տարբեր էլեկտրոնային միջավայրերից (այլ կայքերից, հավելվածներից և այլն),

3.1.6. Օգտագործողի կողմից Հարթակում կատարվող գործողությունները` վերջինիս նախընտրությունները հասկանալու և հիշելու համար,

3.1.7. Հարթակի հաճախումները` ըստ տարիքային խմբերի:

Ընդ որում, սույն կետում նշված տեղեկատվությունը Հարթակը ստանում է բոլոր Օգտագործողների վերաբերյալ` կոնսոլիդացված (համախմբված) տեսքով: Այս տեղեկատվությունը քանակական է, չի պարունակում կոնկրետ Օգտագործողի վերաբերյալ որևէ անձնական տեղեկատվություն և որևէ դեպքում չի կարող բավարար լինել կամ հնարավորություն ընձեռել նույնականացնել Օգտագործողին:

3.2. Ավտոմատ կերպով տեղեկատվության հավաքագրման համար կարող են օգտագործվել մի շարք վերլուծական գործիքներ:

4. Անվտանգության ապահովում

4.1. Կարևորելով Հարթակի միջոցով Օգտագործողի վերաբերյալ ստացված տեղեկատվության գաղտնիության ապահովումը` Բանկը պաշտպանում է Օգտագործողի կողմից տրամադրած, ինչպես նաև Օգտագործողի վերաբերյալ ավտոմատ ստացվող տեղեկատվությունը մի քանի եղանակով, մասնավորապես` կիրառում է գաղտնագրման արդիական ստանդարտներ (տեղեկատվության պաշտպանության TLS (Transport Layer Security) արձանագրություն):

5. Այլ պայմաններ

5.1. Օգտվելով Հարթակից` Օգտագործողն ընդունում է սույն Գաղտնիության քաղաքականությամբ սահմանված պայմանները և տալիս իր համաձայնությունը` սույն Գաղտնիության քաղաքականությամբ սահմանված նպատակներով Օգտագործողի վերաբերյալ տեղեկատվությունը հավաքագրելու և օգտագործելու համար:

5.2. Բանկը երաշխավորում է Օգտագործողի վերաբերյալ Հարթակի միջոցով իրեն հայտնի դարձած անձնական տվյալների պահպանումը, չտրամադրումը երրորդ անձանց և/կամ այլ կերպ վերջիններիս նման տեղեկություններ հայթայթելու հնարավորություն ուղղակիորեն կամ անուղղակի չընձեռելը` բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

5.3. ՀՀ օրենսդրությամբ նախատեսած իրավական հիմքերի առկայության դեպքում Օգտագործողի` Բանկին տրամադրված անձնական տվյալների ուղղման, ոչնչացման և/կամ մշակման դադարեցման վերաբերյալ Օգտագործողի գրավոր դիմումը Բանկի կողմից դիտարկվում և ընթացք է տրվում ՀՀ օրենսդրությամբ և/կամ Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված կարգով և ժամկետներում:

5.4. Սույն Գաղտնիության քաղաքականության փոփոխությունները Բանկը հասանելի է դարձնում Օգտագործողին Հարթակում` դրանց ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 7 (յոթ) աշխատանքային օր առաջ (կամ ավելի ուշ, եթե դա թույլատրվում է ՀՀ օրենսդրությամբ, սակայն ոչ ուշ, քան դրանց ուժի մեջ մտնելը), եթե այլ կարգավորում նախատեսված չէ ՀՀ օրենսդրությամբ:


Empty
Click + to add content