en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU

Տնօրենների խորհրդին կից կոմիտեներն աջակցում են Խորհրդի աշխատանքին և իրականացնում ներքին հսկողության և ռիսկերի կառավարման անկախ գնահատում: Կոմիտեների ստեղծումը, անդամների նշանակումը և կանոնակարգերի հաստատումն իրականացվում են Տնօրենների խորհրդի կողմից: Որևէ կոմիտեի կամ հանձնաժողովի իրավասությունները չեն կարող սահմանափակել Տնօրենների խորհրդի իրավասությունների շրջանակը կամ այլ կերպ ազդել դրա վրա:

Կոմիտեների անդամ կարող են լինել միայն Տնօրենների խորհրդի անդամները, ընդ որում նախապատվությունը տրվում է Խորհրդի անկախ անդամներին: Կոմիտեների/հանձնաժողովների նիստերին և աշխատանքին կարող են մասնակցել նաև Բանկի Տնօրինության անդամները, Բանկի այլ աշխատակիցներ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ անձինք (փորձագետներ, խորհրդատուներ և այլն), առանց ձայնի իրավունքի:

Կոմիտեի գործառույթները

Աուդիտի կոմիտեի հիմնական նպատակը բանկի ֆինանսական հաշվետվողականության, արտաքին աուդիտի անցկացման, ռիսկերի կառավարման, ներքին հսկողության ոլորտների համակարգումն ու արդյունավետության բարձրացումն է: կոմիտեի խնդիրն է ուսումնասիրել եւ վերահսկել.

  • Բանկի ֆինանսական և այլ հաշվետվությունների կազմման և հրապարակման գործընթացները,
  • Բանկի ռիսկերի կառավարման, ներքին հսկողության և ներքին աուդիտի գործառույթների պատշաճ իրականացումը,
  • Բանկի հաշվապահական հաշվառման քաղաքականությունը և դրա կիրառումը,
  • Արտաքին ֆինանսական աուդիտի գործընթացի արդյունավետությունը և Բանկի հարաբերությունները արտաքին աուդիտորների հետ:

Կոմիտեի կազմը և ձևավորումը

  • Կոմիտեի կազմը չի կարող երեք անդամից պակաս լինել:
  • Կոմիտեի անդամներից առնվազն մեկը պետք է ունենա մասնագիտական որակավորում՝ հաշվապահական հաշվառման կամ աուդիտի ոլորտում, կամ ֆինանսական ոլորտում պատշաճ փորձ և գիտելիք:
  • Կոմիտեի անդամները և նախագահը նշանակվում են Տնօրենների խորհրդի կողմից: Կոմիտեի նախագահ կարող է լինել Կոմիտեի՝ անկախ տնօրեն հանդիսացող անդամներից մեկը:
  • Կոմիտեի անդամների ընտրության հարցում Տնօրենների խորհուրդը նախապատվությունը տալիս է Տնօրենների խորհրդի անկախ անդամներին, սակայն այս կանոնը չի կարող խոչընդոտ լինել Կոմիտեի կազմում Տնօրենների խորհրդի ոչ անկախ անդամների ներգրավման համար:
  • Կոմիտեի անդամներն ընտրվում են երեք տարի ժամկետով` հետագա երկարաձգման հնարավորությամբ:
  • Կոմիտեի նիստերն անցկացվում են Կոմիտեի նախագահի կողմից սահմանված պարբերականությամբ, բայց ոչ պակաս, քան տարեկան չորս անգամ: Անհրաժեշտության դեպքում՝ Կոմիտեի նիստ կարող է գումարվել Կոմիտեի նախագահի, արտաքին աուդիտ անցկացնող անձի, ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի կամ Տնօրենների խորհրդի պահանջով:
  • Կոմիտեի անդամ չհանդիսացող՝ Տնօրենների խորհրդի անկախ անդամները իրենց նախաձեռնությամբ կարող են մասնակցել Կոմիտեի նիստերին:
  • Կոմիտեի նիստերին մասնակցում է Կոմիտեի քարտուղարը, ով ի պաշտոնեՏնօրենների խորհրդի քարտուղարն է:
  • Կոմիտեն հանդիպում է արտաքին աուդիտ իրականացնող անձին և ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին՝ համապատասխանաբար տարեկան առնվազն մեկ անգամ` առանց գործադիր մարմնի (Տնօրինության) որևէ անդամի ներկայության:


Լինդսի Ֆորբս

Օգոստոս 2018

Տնօրենների խորհրդի անդամ


Անդրեյ Մկրտչյան


Խորհրդի նախագահ


Ռիչարդ Օգդոն

Հուլիս 2020

Տնօրենների խորհրդի անկախ անդամ


Տիգրան Դավթյան

Հուլիս 2020

Տնօրենների խորհրդի անկախ անդամ


Կոմիտեի գործառույթները

Կոմիտեի հիմնական նպատակը Բանկի վարձատրությունների շրջանակի կարգավորման կատարելագործումն է, այդ թվում` վարձատրության քաղաքականության, վարձատրության համակարգի բարելավումը, վերահսկողությունը, սկզբունքային պահանջների ներդնումը և չարաշահումների բացառման համար արդյունավետ պայմանների կիրարկումը: Կոմիտեի խնդիրն է օգնել Տնօրենների խորհրդին`

  • Ձևավորել արդյունավետ վարձատրության համակարգ, ստեղծել վարձատրության քաղաքականության համապատասխան ուղղություններ ու սկզբունքներ,
  • Ապահովել Բանկում գործող վարձատրության համակարգի և քաղաքականության կիրառման որակի գնահատում, ինչպես նաև՝ վարձատրության ոլորտում գործող պայմանների կիրառման նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացում,
  • Կիրառել Բանկում վարձատրության ոլորտի հաշվետվողականության պահանջները,
  • Ներգրավել և պահել լավագույն որակավորում, փորձ և կառավարման ունակություններ ունեցող տնօրենների, ղեկավարների և էական ռիսկեր ստանձնող կամ առանցքային հաստիք զբաղեցնող այլ աշխատակիցների` միևնույն ժամանակ վերահսկել վարձատրության հետ կապված ռիսկերը և բացառել չարաշահումները,
  • Որոշում կայացնել առանձին պաշտոնների/հաստիքների վարձատրության պայմանների և չափերի սահմանման մասին,
  • implementing long-term incentive plans and other motivational schemes.

    Իրականացնել երկարաժամկետ խրախուսման փաթեթի և խթանման այլ համակարգերի ներդնում:

Կոմիտեի կազմը և ձևավորումը

  • Կոմիտեի կազմը չի կարող երեք անդամից պակաս լինել:
  • Կոմիտեի անդամները և նախագահը նշանակվում են Տնօրենների խորհրդի կողմից:
  • Կոմիտեի անդամների ընտրության հարցում Տնօրենների խորհուրդը նախապատվությունը տալիս է Տնօրենների խորհրդի անկախ անդամներին, սակայն այս կանոնը չի կարող խոչընդոտ լինել Կոմիտեի կազմում Տնօրենների խորհրդի ոչ անկախ անդամների ներգրավման համար:
  • Կոմիտեի անդամներն ընտրվում են երեք տարի ժամկետով` հետագա երկարաձգման հնարավորությամբ:
  • Կոմիտեի նիստերն անցկացվում են Կոմիտեի նախագահի կողմից սահմանված պարբերականությամբ, բայց ոչ պակաս, քան տարեկան երկու անգամ: Անհրաժեշտության դեպքում՝ Կոմիտեի նիստ կարող է գումարվել Կոմիտեի նախագահի կամ Տնօրենների խորհրդի պահանջով:
  • Կոմիտեի անդամ չհանդիսացող՝ Տնօրենների խորհրդի անկախ անդամներն իրենց նախաձեռնությամբ կարող են մասնակցել Կոմիտեի նիստերին:
  • Կոմիտեի նիստերին մասնակցում է Կոմիտեի քարտուղարը, ով ի պաշտոնե Տնօրենների խորհրդի քարտուղարն է:


Ռոբերտ ֆոն Ռեկովսկի

Սեպտեմբեր 2012

Տնօրենների խորհրդի անկախ անդամ


Ֆիլիպ Լինչ

Սեպտեմբեր 2018

Տնօրենների խորհրդի անկախ անդամ


Կախաբեր Կիկնավելիձե

Հուլիս 2020

Տնօրենների խորհրդի անկախ անդամ


Կոմիտեի գործառույթները

Կոմիտեի հիմնական նպատակը Բանկի Տնօրենների խորհրդի, դրան կից կոմիտեների, Տնօրինության, ներքին աուդիտի ստորաբաժանման, առանձնակի ռիսկ ստանձնող ղեկավար օղակների/մարմինների համար արհեստավարժ, հմուտ և փորձառու մասնագետներից բաղկացած կադրային բազայի ստեղծումն է, անհրաժեշտության դեպքում՝ նրանց համապատասխան պաշտոններում ներգրավումը, այդ թվում` փոխարինելիության ապահովումն ու կադրային բարելավումը, ինչպես նաև՝ կիրառելի օրենսդրական կարգավորմանը համապատասխան` կորպորատիվ կառավարման ոլորտում միջազգային լավագույն փորձի ներդնումն ու կատարելագործումը: Կոմիտեի խնդիրներն են`

  • Համակարգել/ապահովել Տնօրենների խորհրդի, դրան կից կոմիտեների, Տնօրինության, ներքին աուդիտի ստորաբաժանման, առանձնակի ռիսկ ստանձնող ղեկավար օղակների/մարմինների կառուցվածքի, անդամների օպտիմալ քանակի և կազմի ձևավորումը և ներդնումը,
  • Առաջադրել Տնօրենների խորհրդի, դրան կից կոմիտեների, Տնօրինության և Բանկի ներքին աուդիտի ստորաբաժանման անդամների, առանձնակի ռիսկ ստանձնող ղեկավար օղակների/մարմինների ընտրության/նշանակման չափանիշներ` համահունչ նրանց դերին և ստանձնած պատասխանատվության շրջանակին,
  • Ապահովել Տնօրենների խորհրդի, դրան կից կոմիտեների, Տնօրինության, ներքին աուդիտի ստորաբաժանման, առանձնակի ռիսկ ստանձնող ղեկավար օղակների/մարմինների կազմում ընդգրկված անձանց պաշտոնավարման շարունակականության, անընդհատության և սահուն հաջորդականության պլանավորումը:

Կոմիտեն տարեկան կտրվածքով գնահատում է իր կողմից կատարված աշխատանքների արդյունավետությունը և համապատասխան հաշվետվություն ներկայացնում Տնօրենների խորհրդին` անհրաժեշտության դեպքում՝ նշելով արդյունավետությունը խոչընդոտող խնդիրները կամ առաջարկելով արդյունավետության բարձրացման հնարավոր ուղիներ:

Կոմիտեի կազմը և ձևավորումը

  • Կոմիտեի կազմը չի կարող երեք անդամից պակաս լինել, ընդ որում՝ նշված պայմանի պահպանմամբ Կոմիտեի քանակական կազմը որոշվում է ըստ ընտրված անդամների քանակի:
  • Կոմիտեի անդամները և նախագահը նշանակվում են Տնօրենների խորհրդի կողմից:
  • Կոմիտեի անդամների ընտրության հարցում Տնօրենների խորհուրդը նախապատվությունը տալիս է Տնօրենների խորհրդի անկախ անդամներին, սակայն այս կանոնը չի կարող խոչընդոտ լինել Կոմիտեի կազմում Տնօրենների խորհրդի ոչ անկախ անդամների ներգրավման համար:
  • Կոմիտեի անդամներն ընտրվում են երեք տարի ժամկետով` հետագա երկարաձգման հնարավորությամբ:
  • Կոմիտեի անդամ չհանդիսացող՝ Տնօրենների խորհրդի անկախ անդամներն իրենց նախաձեռնությամբ կարող են մասնակցել Կոմիտեի նիստերին:
  • Կոմիտեի նիստերին մասնակցում է Կոմիտեի քարտուղարը, ով ի պաշտոնե Տնօրենների խորհրդի քարտուղարն է:
  • Կոմիտեի նիստերն անցկացվում են Կոմիտեի նախագահի կողմից սահմանված պարբերականությամբ, բայց ոչ պակաս, քան տարեկան մեկ անգամ: Անհրաժեշտության դեպքում՝ Կոմիտեի նիստ կարող է գումարվել Կոմիտեի նախագահի կամ Տնօրենների խորհրդի պահանջով:


Կախաբեր Կիկնավելիձե

Հուլիս 2020

Տնօրենների խորհրդի անկախ անդամ


Ռոբերտ ֆոն Ռեկովսկի

Սեպտեմբեր 2012

Տնօրենների խորհրդի անկախ անդամ


Ֆիլիպ Լինչ

Սեպտեմբեր 2018

Տնօրենների խորհրդի անկախ անդամ


Կոմիտեի գործառույթները

Ռիսկերի կոմիտեի նպատակն է աջակցել և խորհրդատվություն տրամադրել Տնօրենների խորհրդին վերջինիս կողմից հետևյալ բնագավառներում վերահսկողական գործառույթներ իրականացնելիս.

  • Բանկի ռիսկերի կառավարման համակարգը և մշակույթը, վերջինիս ինտեգրումը կառավարման ընդհանուր համակարգին.
  • Բանկի վարկային, շուկայական, գործառնական, ռազմավարական, իրացվելիության և այլ էական ռիսկերի կառավարման/գնահատման քաղաքականությունները, այլ ներքին ակտերը և դրանց կիրառումը,
  • Բանկի ենթարկվածությունը ռիսկին/ռիսկի նկատմամբ ունեցած դիրքը, ռիսկի գործոնները,
  • Բանկի կապիտալի համարժեքության և իրացվելիության ցուցանիշները,

Կոմիտեն տարեկան կտրվածքով գնահատում է իր կողմից կատարված աշխատանքների արդյունավետությունը և համապատասխան հաշվետվություն ներկայացնում Տնօրենների խորհրդին` անհրաժեշտության դեպքում՝ նշելով արդյունավետությունը խոչընդոտող խնդիրները կամ առաջարկելով արդյունավետության բարձրացման հնարավոր ուղիներ:


Կոմիտեի կազմը և ձևավորումը

  • Կոմիտեն պետք է բաղկացած լինի առնվազն երեք անդամներից, որոնցից մեծամասնությունը պետք է լինեն Տնօրենների խորհրդի անկախ անդամներ: Ընդ որում անդամներից մեկը համատեղությամբ պետք է լինի նաև Աուդիտի կոմիտեի անդամ:
  • Կոմիտեի անդամների կազմը ընտրվում է Տնօրենների խորհրդի կողմից:
  • Կոմիտեի նախագահն ընտրվում է Կոմիտեի անդամների կազմից` Տնօրենների խորհրդի որոշմամբ: Կոմիտեի նախագահը պետք է հանդիսանա Տնօրենների խորհրդի անկախ անդամ:


Ռիչարդ Օգդոն

Հուլիս 2020

Տնօրենների խորհրդի անկախ անդամ


Լինդսի Ֆորբս

Օգոստոս 2018

Տնօրենների խորհրդի անդամ


Տիգրան Դավթյան

Հուլիս 2020

Տնօրենների խորհրդի անկախ անդամ