Ծնվել է 05.06.1979թ-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։
Պարոն Գաչեչիլաձեն ունի ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ծառայությունների ոլորտում: Զբաղեցրել է տարբեր ղեկավար և գործադիր պաշտոններ Վրաստանում և այլ երկրներում։ Որոշ ժամանակ աշխատելով «Լեհման Բրադերս Փրայվիթ Իքուիթի» (Lehman Brothers Private Equity) ընկերությունում (2006 – 2008թթ․) ՝ 2008թ. վերադարձել է Վրաստան և միացել «Բենք օֆ Ջորջիա» (Bank of Georgia) ընկերությանը՝ զաբեղցնելով ընկերության կորպորատիվ բանկային գործառնությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի (2009 – 2013թթ․) և Ակտիվների ու սեփական կապիտալի կառավարման գծով տնօրենի (2013 – 2017 թթ․) պաշտոնները։ Այնուհետև «ԲիՋիԻՕ Գրուփ ՓիԷլՍի» (BGEO Group PLC) ընկերությունում զբաղեցրել է նաև ներդրումների կառավարման գծով գլխավոր տնօրենի տեղակալի, Խմբի ֆինանսական տնօրենի, կորպորատիվ և ներդրումային բանկային գործառնությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնները։ Պարոն Գաչեչիլաձեն աշխատել է նաև «Սալֆորդ Իքուիթի Փարթներս» (Salford Equity Partners) ընկերությունում (2002- 2004թթ․), ՎԶԵԲ-ում (2001 – 2002թթ․) և «Քեյ-Փի-Էմ-Ջի Բարենթս» ընկերությունում (2000 – 2001թթ․)։
2019 թ-ից պարոն Գաչեչիլաձեն հանդիսանում է «Բենք օֆ Ջորջիա Գրուփ ՓիԷլՍի» (Bank of Georgia Group PLC) ընկերության գործադիր տնօրենը և «Բենք օֆ Ջորջիա» ընկերության գլխավոր տնօրեն
Կրթությունը
Արչիլ Գաչեչիլաձեն ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանը՝ ստանալով տնտեսագիտության բակալավրի աստիճան, ինչպես նաև գերազանցությամբ ավարտել է Կոռնելի համալսարանը՝ ստանալով բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան։ Նա նաև ունի արտոնագրված ֆինանսական վերլուծաբանի (CFA) որակավորում և հանդիսանում է Միացյալ Թագավորությունում Արտոնագրված ֆինանսական վերլուծաբանների ասոցիացիայի անդամ: