Հրաժարում պատասխանատվությունից
Առաջարկի կամ միջնորդության բացառում որոշակի տարածքներում
Սույն կայքում պարունակվող տեղեկատվությունը, որը վերաբերում է արժեթղթերի առաջարկին, վաճառքին և/կամ գնման միջնորդությանը, հասանելի չէ և նախատեսված չէ այն տարածքներում գործող անձանց համար, որտեղ նման առաջարկը հանդիսանում է կիրառելի օրենքների խախտում: Խնդրում ենք հարցը քննարկել բրոքերի կամ ներդրումային հարցերով խորհրդատուի հետ, եթե վստահ չեք, որ այս կետը վերաբերում է Ձեզ, կամ արժեթղթերի վերաբերյալ ցանկանում եք լրացուցիչ տեղեկատվություն ստանալ:
Հասանելիության սահմանափակում
Սույն կայքում ներկայացված ֆինանսական գործիքները բարդ են և ոչ բոլոր ներդրողների համար են կիրառելի: Ինչ վերաբերում է արժեթղթերը մանրածախ ներդրողներին առաջարկելուն կամ վաճառելուն, տարբեր տարածքներում գործող կարգավորող մարմինները ընդունել կամ հրապարակել են կանոններ, կանոնակարգեր կամ ուղեցույցներ:
Փոխհատուցում
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն որևէ պատասխանատվություն չի կրում որևէ անձի կամ կազմակերպության առջև նշված նորմերի խախտման համար և որևէ նյութական կամ այլ փոխհատուցում չի տրամադրելու:
Սեղմելով «Համաձայն եմ» կոճակը, ես հաստատում եմ, որ չեմ հանդիսանում ռեզիդենտ և ֆիզիկապես չեմ գտնվում որևէ երկրի տարածքում, ուր նման նյութերի օգտագործումն անօրինական է համարվում: Հաստատում եմ, որ չեմ փոխանցի կամ այլ կերպ չեմ ուղարկի սույն կայքում պարունակվող նյութերը որևէ տարածքի ռեզիդենտին, որտեղ դա կհանդիսանա որևէ գործող օրենքի կամ կանոնակարգի խախտում կամ կպահանջի որևէ գրանցում կամ լիցենզավորում այդ տարածքի օրենսդրությանը համապատասխան: Հաստատում եմ նաև, որ կարդացել եմ վերոշարադրյալ պայմանները և համաձայնում եմ հետևել դրանց: