Բաժնետերերի ընդհանուր ժողովը Բանկի կառավարման բարձրագույն մարմինն է, որը կազմված է Բանկի բոլոր բաժնետերերից կամ նրանց կողմից նշանակված և նրանց լիազորություններով գործող ներկայացուցիչներից: Բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեն Բանկի հասարակ բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետերերը կամ լիազորված անվանատերերը, Տնօրենների խորհրդի անդամները, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը, Տնօրինության անդամները, ներքին աուդիտի ղեկավարը, արտաքին աուդիտն իրականացնող անձը, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչները: Բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասությունները սահմանված են Բանկի կանոնադրությամբ (մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է Բանկի կանոնադրության մեջ` հայերենով): Բաժնետերերի ընդհանուր ժողովում որոշումներն ընդունվում են քվեարկող բաժնետերերի ընդհանուր ձայների 3/4-ով, ընդ որում Բաժնետերերի ժողովի որոշումներն իրավաբանական ուժ կունենան, եթե պահպանվել են ՀՀ օրենսդրությամբ, կանոնադրությամբ, Բանկի ներքին իրավական ակտերով և բաժնետերերի պայմանագրով նախատեսված պահանջները:
Շահութաբաժիններ
Կառավարում
Ներդրողների
ժամանակացույց