Լինելով Հայաստանի ֆինանսական համակարգի առաջատարը` Աﬔրիաբանկը գիտակցում է իր պատասխանատվությունը և այն կարևոր դերը, որ կատարում է Հայաստանի` դեպի կայուն ապագա անցումը խթանելու գործում: Բանկը վստահ է, որ կայուն տնտեսություն ու ճիշտ բիզնես մոդել ունենալու միակ երաշխիքն ուժեղ համայնքները և ոգեշունչ մարդիկ են: Կայուն զարգացման ապահովումը կարևոր նպատակ է. Բանկը գիտակցում է, որ կլիմայի փոփոխությունն ամբողջ աշխարհի հասարակության գլխավոր մարտահրավերներից մեկն է, որն էական բնապահպանական, տնտեսական և սոցիալական ռիսկեր է առաջացնում` խոչընդոտելով տնտեսական զարգացմանն ու բարգավաճմանը:
Ամերիաբանկը մտադիր է դառնալ տարածաշրջանի առաջատար «կանաչ» բանկը. այն նպատակ ունի օգնել հասարակությանն անցնել տնտեսության այնպիսի մոդելի, որը կխնայի ռեսուրսները, կնվազեցնի ածխաթթու գազի արտանետումները և կլինի էկոլոգիապես կայուն: Վարկային և ներդրումային որոշումներ կայացնելիս Ամերիաբանկը հաշվի է առնում կլիմայի փոփոխության հետ կապված ռիսկերը, դրանով իսկ նպաստելով մեր երկրի ընդհանուր կայուն զարգացմանը: Իր առօրյա գործառնության ընթացքում Ամերիաբանկն առաջնորդվում է «կանաչ» և էկոլոգիապես արդյունավետ մոտեցումներով:
2009թ. ի վեր Ամերիաբանկն էներգախնայողության ու էներգաարդյունավետության ծրագրերի ֆինանսավորմանն է ուղղել ավելի քան 200 մլն ԱՄՆ դոլար տարբեր խոշոր միջազգային ֆինանսական հաստատությունների և այնպիսի ազդեցիկ ներդրողների աջակցությամբ, ինչպիսիք են Նիդերլանդների զարգացման բանկը (FMO), responsAbility Investments AG-ն, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), Ֆրանսիական զարգացման ֆինանսական գործակալությունը (PROPARCO), Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), Ավստրիական զարգացման բանկը (OeEB), Գերմանական ներդրումային կորպորացիան (DEG), Կլիմայական գործընկերության համաշխարհային հիմնադրամը (GCPF) և ուրիշներ: Ամերիաբանկն իր բիզնես գործընթացներում հաջողությամբ ներդրել է հիմնարար կայունությանը, շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարմանն ուղղված քաղաքականություն` ապահովելու համար, որպեսզի մատուցվող ֆինանսական ծառայությունները չհանգեցնեն շրջակա միջավայրի և սոցիալական բացասական ազդեցության:
Մեր խնդիրն է` հավասարակշռել սոցիալական, էկոլոգիական և տնտեսական գործոնները` կիրառելով լավագույն միջազգային փորձը էկոլոգիական և սոցիալական ռիսկերի կառավարման բնագավառում: