ՌԻՉԱՐԴ ՕԳԴՈՆ
Անկախ ոչ գործադիր տնօրեն
Ռիչարդ Օգդոնը Տնօրենների խորհրդի անկախ անդամ է, որն ունի ավելի քան 30 տարվա աշխատանքային փորձ միջազգային ֆինանսների, ներդրումների և կառավարման ոլորտներում։
Նա 2020 թվականից Ամերիաբանկում հանդես է գալիս որպես անկախ ոչ գործադիր տնօրեն՝ նախագահելով Խորհրդին կից Ռիսկերի կառավարման կոմիտեն և հանդիսանում է Խորհրդին կից Աուդիտի կոմիտեի անդամ։
Ռիչարդը նաև «Ալթայ-Գլոբալ» ընկերության (Մավրիկիոսի Ֆինանսական ծառայությունների կոմիտեի կողմից կարգավորվող ներդրումային դիլեր, որի գործունեությունը հիմնականում կենտրոնացած է ԱՊՀ, Մերձավոր Արևելքի և Հնդկաստանի շուկաների վրա) ոչ գործադիր տնօրենն է և իրականացնում է կառավարմանը և կարգավորող ռիսկերին առնչվող վերահսկողության գործառույթ։
Նախկինում նա 6 տարի (2012-2018 թթ․) աշխատել է Միացյալ Թագավորության ֆինանսական ոլորտի վերահսկման մարմնի կողմից վերահսկվող «Sova Capital» ընկերությունում, որտեղ ստեղծել է Խորհրդի կից Աուդիտի կոմիտեն և ներքին աուդիտի գործառույթները։ 6 տարի (2017-2022 թթ․) աշխատել է նաև ԱՊՀ տարածաշրջանում ուղղակի ներդրումների առաջատար սուվերեն հիմնադրամում՝ որպես միջազգային ակտիվների կառավարման գործառնությունների գծով տնօրեն՝ վերահսկելով պաշտոնական հաշվետվությունները և սահմանափակ գործընկերների հաղորդակցությունը հիմնադրամի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի սուվերեն հիմնադրամների համատեղ ներդրումային ծրագրերի համար։
Իր կարիերայի սկզբում Ռիչարդն աշխատել է որպես ներդրումային բանկիր Մոսկվայում և Լոնդոնում։ Նա կանգնած էր հետխորհրդային Ռուսաստանի Դաշնությունում իրականացվող միջազգային կապիտալի շուկաների առաջին գործարքներից շատերի ակունքներում։
Ֆինանսական ոլորտից զատ՝ Ռիչարդը նաև Դիլիջանի միջազգային դպրոցի (UWCD) Կառավարման խորհրդի անդամ է և զբաղեցնում է Ֆինանսների և աուդիտի կոմիտեի նախագահի պաշտոնը։ Աշխատել է որպես զարգացման գծով տնօրեն Իթընի քոլեջում (որի շրջանավարտն է)՝ մասնակցելով քոլեջի զարգացման նպատակով ֆինանսական միջոցների ներգրավման արշավին և Քեմբրիջի կրթական բարեգործական կազմակերպությունում մասնավոր հատվածի և առևտրային ոլորտի բարեփոխումներ իրականացնելուն։
Ռիչարդն ավարտել է Օքսֆորդի համալսարանի Լինքոլնի քոլեջը` ստանալով դասական և ժամանակակից լեզուների մագիստրոսի աստիճան։ Միացյալ Թագավորության քաղաքացի է և «Իմփեքթ Բորդս Իմերջինգ Մարքեթս» (Impact Boards Emerging Markets) կազմակերպության անդամ։