Սուլխան Գվալիա
Ոչ գործադիր տնօրեն
Պարոն Գվալիան բանկային գործունեության ոլորտում հարուստ փորձ ունի։ Բանկային ոլորտում իր կարիերան սկսել է «ԹբիլիսիՅունիվերսալԲենք» (TbilUniversalBank) ընկերությունում, որտեղ աշխատել է որպես գլխավոր տնօրենի տեղակալ նախքան 2004թ. նոյեմբերին վերջինիս ձեռքբերումը «Բենք օֆ Ջորջիա» ընկերության կողմից։ «Բենք օֆ Ջորջիա» (Bank of Georgia) ընկերությունում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ. մասնավորապես աշխատել է որպես գլխավոր տնօրենի տեղակալ - ռիսկերի կառավարման գծով տնօրեն (2005-2013թթ.) և գլխավոր տնօրենի տեղակալ - կորպորատիվ բանկային գործառնությունների գծով տնօրեն (2013-2016թթ.)։ Ներկայումս «Բենք օֆ Ջորջիա» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալն է, ֆինանսական տնօրենը և «Լայըն Ֆայնենս Գրուփ ՓիԷլՍի» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալը, ֆինանսական տնօրենը։
Նախքան նշված պաշտոնում նշանակվելը հիմնադրել և ղեկավարել է «Ի-Սփեյս Լիմիթեդ» (E-Space Limited) ընկերությունը, որը Վրաստանում էլեկտրական մեքենաների լիցքավորման ենթակառուցվածքի զարգացմամբ զբաղվող վրացական ընկերություն է։
Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան։