ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆ
Անկախ ոչ գործադիր տնօրեն
Տիգրան Դավթյանը Տնօրենների խորհրդի անդամ է նշանակվել 2020թ. հուլիսին:
Ունի աշխատանքային հարուստ փորձ Հայաստանի ֆինանսական ոլորտում, ինչպես նաև դասախոսական փորձ՝ ՀՀ առաջատար բուհերում։
Զբաղեցրել է ղեկավար պաշտոններ ՀՀ առևտրային բանկերում․ եղել է «Ինեկոբանկ» ՓԲԸ տնօրինության նախագահ, գործադիր տնօրեն (2018-2019թթ.), «Կոնվերս Բանկ» ՓԲԸ տնօրինության նախագահ, գործադիր տնօրեն (2009-2016թթ.): Մինչ այդ զբաղեցրել է «Կոնվերս Բանկ» ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալի, ֆինանսական շուկաների վարչության ղեկավարի պաշտոնը (2008-2009թթ.):
2016-2018թթ. պրն․ Դավթյանն աշխատել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում՝ որպես Ֆինանսական քաղաքականության վարչության ղեկավար:
Ղեկավարել է USAID/EMG Հայաստանում ֆինանսական շուկաների զարգացման ծրագրի (2006-2008թթ.), ինչպես նաև USAID/IBM BCS Հայաստանում կապիտալի շուկաների զարգացման ծրագրի (2002-2004թթ․) աշխատանքային խմբերը:
1999-2002թթ. զբաղեցրել է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի վարչության նախագահի պաշտոնը: Մինչ այդ հանդիսացել է ՀՀ վարչապետի խորհրդականը ֆինանսական շուկաների գծով (1998-1999թթ.):
Իր աշխատանքային գործունեությունն սկսել է 1991թ.՝ որպես ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն, ապա աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում, որտեղ զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ (1994-1998թթ.):
Զբաղեցրել է ծրագրի ղեկավարի և տնօրենի պաշտոնը «Էներգաինվեստ» ԾԻԳ-ում` ՀԲ/ՄՀՃԲ Էլեկտրահաղորդման և փոխանցման ծրագրի ներքո (2004-2006թթ.):
Տիգրանը եղել է Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի համակարգող խորհրդի անդամ (2016-2020թթ.), ինչպես նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամ) հոգաբարձուների խորհրդի անդամ (2017-2020թթ.):
Ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորում: Տնտեսագիտական գիտությունների թեկնածու է: