en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
Creative design

Թամազ Գեորգաձե

Անկախ ոչ գործադիր տնօրեն

Թամազ Գեորգաձեն ունի միջազգային տարբեր ընկերություններում աշխատելու հարուստ փորձ։ 1994-1995 թթ․ աշխատել է որպես Վրաստանի նախագահի օգնական Արտաքին հարաբերությունների վարչությունում։ Տասը տարի աշխատել է Բեռլինի «Մըքքենզի ընդ Քոմփանի» ընկերությունում (McKinsey & Company), իսկ 2009-2013թթ․ հանդիսացել է ընկերության բաժնետեր։ «Մըքքենզի ընդ Քոմփանի» ընկերությունում աշխատելու տարիներին համագործակցել է գերմանական, շվեյցարական, ռուսական, վրացական և վիետնամական բանկերի հետ ռազմավարության, ռիսկերի բացահայտման և կառավարման, ավանդային և ներդրումային պրոդուկտների, գործառնությունների և վաճառքի ոլորտներում:

2013թ. հիմնադրել է Raisin-ը՝ գործարկելով համաշխարհային ավանդային առաջին հարթակը Եվրոպայում, որտեղ մինչ այժմ զբաղեցնում է գլխավոր տնօրենի պաշտոնը:

Նախկինում աշխատել է որպես «ԲիՋիԻՕ Գրուփ ՓիԷլՍի» (BGEO Group PLC) ընկերության անկախ ոչ գործադիր տնօրեն՝ զբաղեցնելով պաշտոններ աուդիտի, ղեկավար անձնակազմի նշանակման և ռիսկերի կառավարման կոմիտեներում: Ներկայումս հանդիսանում է «Բենք օֆ Ջորջիա» (Bank of Georgia) ընկերության ոչ գործադիր տնօրեն, ինչպես նաև «Լայըն Ֆայնենս Գրուփ ՓիԷլՍի» (Lion Finance Group PLC) ընկերության անկախ ոչ գործադիր տնօրեն։ Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանը՝ ստանալով տնտեսագիտության թեկնածուի աստիճան, և Գիսենի Յուստուս Լիբիգի անվան համալսարանը՝ ստանալով գյուղատնտեսության տնտեսագիտության թեկնածուի աստիճան։ Գերազանցությամբ ավարտել է նաև Գիսենի Յուստուս Լիբիգի անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։