ՌՈԲԵՐՏ ՖՈՆ ՌԵԿՈՎՍԿԻ
Ոչ գործադիր տնօրեն
Ռոբերտ ֆոն Ռեկովսկին զբաղեցնում է Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի անդամի պաշտոնը 2012թ. հոկտեմբերից:
Ռոբերտն ունի շուրջ 35 տարվա փորձ համաշխարհային մակարդակով ակտիվների կառավարման ոլորտում։ Հանդիսացել է Fidelity Investments ընկերության՝ զարգացող շուկաների գծով պորտֆելի կառավարիչը և ռազմավարության պատասխանատուն` կառավարելով մի շարք ինստիտուցիոնալ և մանրածախ ներդրումային հիմնադրամներ ԱՄՆ-ի, Կանադայի, ՄԹ-ի, եվրոպական և ասիական ներդրողների համար:
1989թ. ընդունվել է Fidelity Investments ընկերության՝ ֆիքսված եկամտաբերությամբ ներդրումների ստորաբաժանում: 1995թ. տեղափոխվել է բարձր եկամտաբերությամբ ներդրումների ստորաբաժանում` որպես սուվերեն պարտքային գործառնությունների վերլուծաբան: 1996թ. մինչև 2003թ. աշխատել է որպես փայատիրական կապիտալի վերլուծաբան, ֆոնդերի կառավարիչ ընկերության լոնդոնյան գրասենյակում` զբաղվելով Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջաններում զարգացող շուկաների հարցերով և եվրոպական շուկայի ուսումնասիրությամբ:
2004թ. վերադարձել է Բոստոն, որտեղ ստանձնել է ընկերության` զարգացող շուկաներում փայատիրական կապիտալի կառավարումը:
Ունի Բրենդայսի համալսարանի գիտությունների մագիստրոսի աստիճան, Հյուսիսարևելյան համալսարանի քաղաքագիտության մագիստրոսի աստիճան և Օլբանիի համալսարանի (SUNY) բակալավրի կոչում՝ «քաղաքագիտություն և կառավարում» մասնագիտությամբ: