ԱՐՏԱԿ ՀԱՆԵՍՅԱՆ
Տնօրինության նախագահ - գլխավոր տնօրեն
Արտակ Հանեսյանն Ամերիաբանկի գլխավոր տնօրենն է 2007թ. հոկտեմբերից ի վեր: 2008թ. ապրիլից առ այսօր զբաղեցնում է «Ամերիաբանկ» ՓԲԸ Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենի պաշտոնը:
Արտակ Հանեսյանն ունի ՀՀ բանկային համակարգում բարձրագույն ղեկավար պաշտոններում աշխատելու հարուստ փորձ: Այս ոլորտում նա աշխատում է ավելի քան 30 տարի: Աշխատանքային ուղին սկսել է «Արմինվեստբանկ» ՓԲԸ-ում որպես վարկային մասնագետ (1993-1994թթ.), մի շարք կարևոր պաշտոններ է զբաղեցրել «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում, ներառյալ գլխավոր տնօրենի (2006-2007թթ.), գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնները, համակարգել է վարկավորման, առևտրային գործառնությունների և թղթակցային հարաբերությունների վարչությունները (1998-2006թթ.): Իր աշխատանքային գործունեության սկզբում աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում հետևյալ պաշտոններում՝ Վերահսկողության, կարգավորման և արտոնագրման վարչության մասնագետ, ավագ մասնագետ, Վերահսկողության վարչության առաջին բաժնի պետ (1995-1998թթ.): Եղել է Հայաստանում Բազելյան կոմիտեի քարտուղարության ղեկավարը:
1995թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը (տնտեսագետի որակավորմամբ)` ստանալով մագիստրոսի կոչում: