ԱՐՄԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Տնօրինության անդամ, մանրածախ բանկինգի տնօրեն
Արման Բարսեղյանը Տնօրինության անդամ է 2012թ. սեպտեմբերից:
Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը` «Համաշխարհային էկոնոմիկա» մասնագիտացմամբ: Ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտում:
Ավելի քան 20 տարի է, ինչ աշխատում է մանրածախ բանկային ոլորտում` կուտակելով հարուստ փորձ: Աշխատանքային ուղին սկսել է 1997թ. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի Ֆինանսական վերահսկողության բաժնում: Այնուհետև զբաղեցրել է տարբեր պաշտոններ, մասնավորապես` ֆինանսական վերահսկողության բաժնի գործառնությունների կառավարիչ (2001-2004թթ.), մասնաճյուղի կառավարիչ (2004-2008թթ.) և մանրածախ ծառայությունների դեպարտամենտի տնօրեն (2008-2012թթ.):
Մինչև 2025թ․ հուլիս Արմանը հանդիսացել է «Արմենիան Քարտ» ՓԲԸ (ArCa)՝ Հայաստանի ազգային քարտային վճարային համակարգի Տնօրենների խորհրդի անդամ։
2012թ. հունիսին ստանձնել է Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրենի պաշտոնը: