en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
Creative design

ԱՆԴՐԱՆԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Տնօրինության անդամ, ռիսկերի կառավարման գծով տնօրեն

Տնօրինության անդամ է 2009թ. դեկտեմբերից:

Ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) «Հաշվիչ տեխնիկա և ինֆորմատիկա» ֆակուլտետը, ՀՊՃՀ մագիստրատուրան, այնուհետև՝ ասպիրանտուրան՝ ստանալով տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Անդրանիկը մի շարք գիտական հոդվածների և հրապարակումների, այդ թվում՝ բանկային ռիսկերի կառավարման խնդիրներին վերաբերող նյութերի (նաև միջազգային) հեղինակ է:

Բանկային գործի, տնտեսագիտության և ռիսկերի կառավարման ոլորտի կարկառուն ներկայացուցիչ է: Աշխատանքային գործունեությունը բանկային տեխնոլոգիաների ոլորտում սկսել է 1995թ. «Հայագրոբանկ» ԲԲԸ-ում, որտեղ 1995-2002թթ. աշխատել է սկզբում որպես Իրացվելիության և ռեսուրսների կառավարման բաժնի պետ Բանկային տեխնոլոգիաների ավտոմատացման կառավարչությունում, այնուհետև որպես Բանկային ռիսկերի կարգավորման վարչության պետ և վերջապես որպես Ավտոմատացման վարչության պետ: 2003 թվականից աշխատել է «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում` որպես հաշվետվությունների և վերլուծությունների բաժնի պետ, այնուհետև` Ռիսկերի կառավարման վարչության պետ, բանկի Վարչության անդամ: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում աշխատանքի է անցել 2009թ.` որպես Ռիսկերի կառավարման գծով տնօրեն և Տնօրինության անդամ: