en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
Creative design

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՐՈՅԱՆ

Տնօրինության անդամ, ֆինանսական գծով տնօրեն

Հովհաննես Թորոյանը «Ամերիաբանկ»-ի Տնօրինության անդամ է 2022 թվականի նոյեմբերից և զբաղեցնում է Բանկի ֆինանսական գծով տնօրենի պաշտոնը։

Ստացել է տնտեսական մոդելավորման մագիստրոսի աստիճան Երևանի պետական ​​համալսարանում և բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան` Բինգհեմթոնի համալսարանում (ԱՄՆ): Ավարտել է Երևանի տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրան և պաշտպանել է «Ֆինանսական ինստիտուտների գործունեության համեմատական արդյունավետության գնահատումը ֆինանսամաթեմատիկական մեթոդներով» թեմայով թեզ՝ ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։ Բացի վերոնշյալից, մասնակցել է գործադիր և մասնագիտական մի շարք դասընթացների և վերապատրաստումների առաջատար ուսումնական հաստատություններում, այդ թվում` Հարվարդի, Կոլումբիայի, INSEAD-ի համալսարաններում:

Պարոն Թորոյանն իր մասնագիտական ​​ուղին սկսել է 2004 թվականին Հայաստանի բանկային ոլորտում և ունի մեծ փորձ ֆինանսների, կապիտալի և իրացվելիության կառավարման, հետազոտությունների և ռազմավարական վերահսկողության ոլորտներում։ Նա նաև դասավանդել է Երևանի պետական համալսարանում և որպես խորհրդատու է հանդես եկել տարբեր մասնագիտական հարթակներում: Նախքան Հայաստան վերադառնալը որոշ ժամանակ աշխատել է Արժույթի միջազգային հիմնադրամում։

2010 թվականից աշխատում է Ամերիաբանկում: Այս տարիների ընթացքում Հովհաննեսը զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ, ղեկավարել է ռազմավարության, ակտիվների և պարտավորությունների կառավարման, կորպորատիվ ֆինանսների, հետազոտությունների և վերլուծությունների ուղղությունները՝ նպաստելով Բանկի կայուն ֆինանսական կառավարմանը, թափանցիկության բարձրացմանն ու կայուն աճին։ Հովհաննեսը եղել է Բանկի տարբեր կոլեգիալ մարմինների անդամ:

Հովհաննեսը մի շարք գիտական հոդվածների և հրապարակումների հեղինակ է, արժանացել է մասնագիտական տարբեր մրցանակների: Հովհաննեսը ներգրավված է նաև կյանքի որակի բարելավմանն ուղղված սոցիալական տարաբնույթ նախաձեռնություններում: