en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
Creative design

ԳՈՀԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Տնօրինության անդամ, գլխավոր հաշվապահ

Գոհար Խաչատրյանը Ամերիաբանկի գլխավոր հաշվապահն է և Տնօրինության անդամը 2008թ-ից:

Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը` տնտեսագետի որակավորմամբ: Շուրջ 30 տարի է, ինչ աշխատում է բանկային համակարգում` ստանձնելով առանցքային պաշտոններ ինչպես կարգավորող մարմնում, այնպես էլ մասնավոր բանկերում:

Գոհար Խաչատրյանն իր աշխատանքային ուղին սկսել է ՀՀ Կենտրոնական բանկում, որտեղ զբաղեցրել է հետևյալ պաշտոնները` Գործառնական վարչության հաշվեգործառնական բաժնի հաշվապահ (1990-1992թթ.), Գործառնական վարչության տնտեսագիտական վերլուծությունների բաժնի տնտեսագետ (1992-1994թթ.), այնուհետև գլխավոր տնտեսագետ (1994թ.) և Վերահսկողության դեպարտամենտի առաջատար մասնագետ (1994-2000թթ.):

Այնուհետև տեղափոխվել է «Հայներարտբանկ» ՓԲԸ, ներկայումս` «Ամերիաբանկ» ՓԲԸ, որտեղ աշխատում է առ այսօր` զբաղեցնելով հետևյալ պաշտոնները՝ Ֆինանսական դեպարտամենտի Հաշվեկշիռների և հաշվետվությունների վերլուծության վարչության պետ (2000թ.), Ֆինանսական հաշվետվությունների և ծախսերի վերահսկման վարչության պետ (2000-2001թթ.), Ֆինանսական դեպարտամենտի կառավարչական հաշվապահության վարչության պետ (2001-2003թթ.), գլխավոր կառավարչական հաշվապահ (2003-2006թթ.), գլխավոր հաշվապահ-կառավարչական հաշվապահության ղեկավար (2006-2008թթ.): Ամերիա Խմբի կողմից Հայներարտբանկի ձեռքբերումից հետո` 2008թ., նշանակվել է Տնօրինության անդամ-գլխավոր հաշվապահ (2008թ-ից առ այսօր): Գոհար Խաչատրյանին շնորհվել է փորձագետ-հաշվապահի հավաստագիր Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի կողմից։

Բանկային համակարգում աշխատանքը համատեղել է դասախոսական գործունեության հետ: Հաշվապահությանը վերաբերող մի շարք հրապարակումների համահեղինակ է: