en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
Creative design

ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

Տնօրինության անդամ, կորպորատիվ և ներդրումային բանկինգի գծով տնօրեն

Ամերիաբանկի Տնօրինության անդամ է 2012թ. փետրվարից:

1995թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը: 1995-1997թթ. ուսումը շարունակել է Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի և կառավարման ֆակուլտետում և ստացել գործարար կառավարման մագիստրոսի կոչում: Մասնակցել է մի շարք մասնագիտական դասընթացների, այդ թվում` Հարվարդի համալսարանի Քենեդի կառավարման դպրոցում (2004թ.) և Հարվարդի համալսարանի բիզնեսի դպրոցում (2018թ.):

Գագիկն ունի Հայաստանում որպես խորհրդական և ղեկավար աշխատելու մեծ փորձ: Նա Ամերիա թիմում է ընկերության սկզբնավորման օրից՝ նախ աշխատելով որպես ավագ խորհրդական, իսկ հետո՝ գործընկեր և կառավարման խորհրդատվության բաժնի ղեկավար (1999-2012թթ.): Մասնակցելով Հայներարտբանկի ձեռքբերման ամբողջ գործընթացին` Ամերիաբանկում ստանձնել է կարևոր պաշտոններ՝ խորհրդական (2008-2010թթ.), կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն (2010-2012թթ.), Տնօրինության անդամ - կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն (2012-2019թթ.), Տնօրինության անդամ - կորպորատիվ և ներդրումային բանկինգի գծով տնօրեն (2019թ-ից առ այսօր):