Պրն Մկրտչյանն ավելի քան 25 տարի է, ինչ ղեկավարում է «Ամերիա» խումբը՝ հանդիսանալով խմբի հիմնադիրն ու նախագահը:
Նրա հարուստ փորձը Հայաստանում ներդրումաբանկային գործունեության և կառավարման խորհրդատվության ոլորտներում դարձել է «Ամերիա» խմբի աճի ու զարգացման գրավականը: Անդրեյ Մկրտչյանն առաջին գործարարն է Հայաստանից, որ դարձել է Համաշխարհային տնտեսական համաժողովի նոր առաջնորդների ենթախմբերից մեկի հիմնադիր անդամ: Ա. Մկրտչյանը նաև մի շարք մասնավոր և պետական կազմակերպությունների խորհուրդների անդամ է:
Կրթությունը
Ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: Ստացել է Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի (AEA) կրթաթոշակը Կոլորադոյի պետական համալսարանի տնտեսագիտական բաժնում իր գիտական աշխատանքի համար, մասնակցել է մի շարք համալսարանների ծրագրերին, այդ թվում՝ Քինգսթոնի բիզնես-դպրոցի, Հարվարդի բիզնես-դպրոցի, INSEAD-ի և այլն ծրագրերի: