Ծննդյան ամսաթիվ՝ 15 փետրվարի 1974թ.
Արմեն Օրուջյանն ունի հարուստ փորձ խոր տեխնոլոգիաների (deep-tech) ոլորտի նորարարության, վենչուրային նախագծերի մասշտաբավորման և համաշխարհային թվային քաղաքականության ոլորտներում։ Ներկայում պ-ն Օրուջյանը Curio Ventures ընկերության հիմնադիրն ու գործադիր տնօրենն է և գլխավորում է ընկերության այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են համաշխարհային կարևորագույն խնդիրների լուծմանը deep-tech նորարարության և աճին միտված բիզնես մոդելների միջոցով։ Նրա գործունեությունը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիր տնօրենի դերում նպաստել է Հայաստանի կարգավիճակի զգալի բարձրացմանը նորարարությունների միջազգային ասպարեզում, մասնավորապես՝ արհեստական բանականության, կենսատեխնոլոգիաների և այլ STEM ոլորտներում։ Իր ավելի լայն գործունեության շրջանակում պ-ն Օրուջյանը հիմնադրել է Athgo Corporation-ը՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված համաշխարհային ձեռներեցության հարթակը, որն աջակցել է ավելի քան 10,000 երիտասարդ նորարարների 80 երկրից։ Եղել է ՄԱԿ-ի ՏՀՏ և զարգացման գլոբալ դաշինքի (GAID) հիմնադիր անդամ և համանախագահ, ինչպես նաև ՄԱԿ-ի թվային տեխնոլոգիաների հարցերով ընդլայնված հանձնաժողովի անդամ։ Զբաղեցրել է խորհրդատվական կարևոր պաշտոններ Ռայսի համալսարանին կից Բեյքերի հանրային քաղաքականության ինստիտուտում և Ասիական միության համաշխարհային խորհրդում (Asia Society Global Council)։
2026թ. մարտից Lion Finance Group PLC խմբի անկախ ոչ գործադիր տնօրեն է և Lion Finance Group PLC-ի խորհրդի Ղեկավար անձնակազմի նշանակման և Ռիսկերի կոմիտեների անդամ։
Ստացել է գիտությունների թեկնածուի աստիճան Քլերմոնտի հետբուհական համալսարանում, որտեղ արժանացել է «Ակնառու շրջանավարտ» կոչմանը։ Ունի Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) բակալավրի աստիճան (գերազանցությամբ):