Բրոքերային ծառայություններ
Նախորդ տարբերակին անցում կատարելու համար սեղմել   այստեղ

Հասանելիություն բջջային սարքերով

Դու կարող ես հասանելիություն ունենալ միջազգային ֆինանսական շուկաներին և իրականացնել արժեթղթերով գործառնություններ հեռախոսի միջոցով: 

Մարժինալ Հաշիվ

Արժեթղթերի ձեռքբերման նպատակով գումարի ոչ բավարար ծածկույթով գործարքը հայտնի է «մարժայով գնում» անվանմամբ: Համապատասխան մարժան ապահովելու դեպքում Դուք հնարավորություն ունեք գործարքներ իրականացնելու ոչ բավարար ծածկույթով:

Անվտանգ գործարքներ

Երկգործոն վավերացումը (2 factor authentication) հնարավորություն կտա բարձրացնել բրոքերային հաշվի անվտանգությունը:

Լայն գործիքակազմ

Համակարգը հնարավորություն է տալիս գործարքներ կատարել բորսայական գրեթե բոլոր գործիքների լայն ընտրությամբ՝ stocks, futures, options, Forex:

Իմանալ ավելին

Հասանելիություն բրոքերի միջնորդությամբ

(Արժեթղթերով գործառնություններ` հեռախոսազանգերի և էլեկտրոնային նամակների միջոցով)

  • Մարժինալ գործարքներ
  • Short գործարքներ
  • Ժամային սահմանափակում (09:00-20:00)
  • Stocks
  • Options
  • Futures
  • Warrants
  • Bonds
  • Mutual funds
  • Forex

Ameria Global Trading

Արժեթղթերով գործառնություններ տերմինալային համակարգի միջոցով` մուտք գործելով անմիջապես ինտերնետ բրաուզերով կամ iOS և Android օպերացիոն համակարգերի համար նախատեսված Handy Trader/ Tablet Trader հավելվածների միջոցով:

  • Մարժինալ գործարքներ
  • Short գործարքներ
  • Ժամային սահմանափակում (09:00-20:00)
  • Stocks
  • Options
  • Futures
  • Warrants
  • Bonds
  • Mutual funds
  • Forex

Ինչի՞ց սկսել:

Բրոքերային ծառայություններից օգտվելու համար բավարար է այցելել Ամերիաբանկի գլխամասային գրասենյակ (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 2, «Կամար» բիզնես կենտրոն): Բրոքերային ծառայությունների մասնագետը քեզ հետ խորհրդատվություն կանցկացնի, այնուհետև՝ անհրաժեշտության դեպքում կանցնեք բրոքերային հաշվի բացմանը: Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ բրոքերային հաշիվ կարող ես բացել Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղում կամ Ինտերնետ-բանկ համակարգով նամակ ուղարկելով: Այս պարագայում բրոքերը խորհրդատվությունը անցկացնում է հեռավար տարբերակով:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ բրոքերային հաշիվ բացելու համար:

Եթե հանդիսանում ես Ամերիաբանկի հաճախորդ, ապա բրոքերային հաշիվ բացելու համար բավարար է քո անձնագիրը կամ նույնականացման քարտը: Եթե ցանկանում ես օգտվել Ամերիա Գլոբալ Թրեյդինգ առևտրային համակարգից, ապա պայմանագրերի կնքման փուլում անհրաժեշտ է նաև հասցեն հաստատող փաստաթուղթ: Մեր գործընկերների կողմից որպես հասցեն հաստատող փաստաթուղթ ընդունվում են քո անունով սեփականության իրավունքի վկայականը, մեքենայի տեխ. անձնագիրը կամ կոմունալ վճարման կտրոնը: Եթե Ամերիաբանկի հաճախորդ չես հանդիսանում, ապա անձնագրից բացի, անհրաժեշտ է նաև սոցիալական քարտ, կամ միայն նույնականացման քարտ:

Կա արդյո՞ք սպասարկման վճար:

Բրոքերային ծառայություններից օգտվելիս դու կատարված գործարքների դիմաց միջնորդավճար ես վճարում, ուստի սպասարկման վարձ որպես այդպիսին չկա: Բրոքերային ծառայություններից օգտվելիս դու օգտվում ես նաև Պահառուական ծառայություններից, որոնց համար հետվճարային կարգով գանձվում է տարեկան 5000 ՀՀ դրամ: Բրոքերային ծառայությունների և Պահառուական ծառայությունների սակագներին առավել մանրամասն ծանոթանալու համար կարող ես անցնել համապատասխան հղումներով:

Ամերիա Գլոբալ Թրեյդինգ առևտրային համակարգից օգտվելիս նոր դիրք բացելիս անհրաժեշտ է, որ հաշվի զուտ ակտիվների արժեքը (Net Liquidation Value) լինի առնվազն 2000 ԱՄՆ դոլար: Այն ներառում է կանխիկը, արժեթղթերը, օպցիոնները և ֆյուչերսների գծով շահույթը և վնասը:

Որքա՞ն գումար է անհրաժեշտ սկսելու համար:

Բրոքերային ծառայություններից օգտվելու համար նվազագույն դեպոզիտի չափ չի սահմանվում՝ բացառությամբ ֆորեքս գործարքներ իրականացնողների: Այդ դեպքում համաձայն ՀՀ ԿԲ կանոնակարգ 4/07-ի՝ սահմանված նվազագույն դեպոզիտի չափը ռեզիդենտ հաճախորդների համար 5 մլն ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլարն է, ոչ ռեզիդենտ հաճախորդների համար՝ 2,5 մլն ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլարը:

Ինչպե՞ս համալրել բրոքերային հաշիվները:

Բրոքերային հաշվեհամարները կարող ես համալրել ա) առցանց՝ Ինտերնետ-բանկ համակարգով՝ փոխանցելով քո ընթացիկ բանկային հաշվից բրոքերային հաշվեհամարին, բ) այցելելով Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ, գ) այլ բանկում քո անունով ունեցած հաշվից փոխանցելով քո բրոքերային հաշվին:

Ինչպե՞ս համալրել տերմինալային հաշիվները:

Տերմինալային հաշվեհամարները կարող եք համալրել ա) առցանց՝ Ինտերնետ-բանկ համակարգով՝ փոխանցելով Ձեր ընթացիկ բանկային հաշվից տերմինալային հաշվեհամարին, բ) այցելելով Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ, գ) այլ բանկում Ձեր անունով ունեցած հաշվից փոխանցելով Ձեր տերմինալային հաշվին:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Տերմինալային հաշվին յուրաքանչյուր համալրումը անկախ մուտքագրվող գումարի մեծությունից կարժենա 6 ԱՄՆ դոլար, իսկ ելքագրումը յուրաքանչյուր ամիս առաջին անգամ անվճար, այնուհետ ամեն հաջորդող փոխանցման արժեքը`  10 ԱՄՆ դոլար, որը չի ներառում միջնորդ բանկերի միջազգային փոխանցումների սակագները:


  • ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` պատվերում նշված պայմաններին համապատասխան գործարքների կատարման դեպքում արժեթղթերում ներդրման հետ կապված ՌԻՍԿԸ ԿՐՈՒՄ Է ՍՊԱՌՈՂԸ: Ֆինանսական կազմակերպությունը ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ սպառողի վնասները, եթե դրանք չեն պատճառվել ֆինանսական կազմակերպության կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում:
  • Հաճախորդը իրավունք ունի հաղորդակցվել Բանկի հետ իր նախընտրած եղանակով՝ փոստային կապի կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
  • Ֆինանսական կազմակերպությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

Բրոքերային ծառայություններ


Խորհրդատվական ծառայություններ

Ներդրումային ծառայությունները մատուցվում են «Ամերիաբանկ» ՓԲԸ գլխամասում, հասցեն՝ ՀՀ, ք. Երեւան, 0010, Վ. Սարգսյան 2:

Last Modified On: Երկուշաբթի 26 հուլիսի 05:05