Տեղեկացնում ենք, որ AMAMRBBM9ER6 պարտատոմսերի տեղաբաշխումը ավարտվել է 2022թ.-ի մարտի 18-ին: Տեղաբաշխված պարտատոմսերը Bbond հարթակում ցուցակելու նպատակով Հայաստանի ֆոնդային բորսա է ներկայացվելու համապատասխան դիմում:
Սիրելիˊ Հաճախորդներ, Տեղեկացնում ենք, որ տեխնիկական խնդիրներով պայմանավորված` այսօր` մարտի 21-ին, Ամերիաբանկի «Ջերմուկ» մասնաճյուղը չի գործելու:
Հարգելի´ Հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում (այսուհետ` Բանկ) գործող սակագներում կատարվել են փոփոխություններ:
Հարգելիˊ հաճախորդներ, Տեղեկացնում ենք, որ հիմք ընդունելով անկանխիկ եղանակով շրջանառությունը խթանող ՀՀ օրենսդրական առաջիկա փոփոխությունները, ինչպես նաև կանխիկ եղանակով արտարժույթի շրջանառության սահմանափակումների անհրաժեշտությունը ` «Ամերիաբանկ» ՓԲԸ արտարժույթի կանխիկացման սակագները ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների մասով ենթարկվել են փոփոխության :
Հարգելիˊ հաճախորդներ, Տեղեկացնում ենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում (այսուհետ` Բանկ) գործող ստորև նշված սակագներում կատարվել են փոփոխություններ`
«Global Finance» հեղինակավոր ամսագիրը հրապարակել է աշխարհի լավագույն ներդրումային բանկերի 2022թ.-ի մրցանակաբաշխության հաղթողների ցանկը, համաձայն որի` Ամերիաբանկը յոթերորդ տարին անընդմեջ ճանաչվել է «Լավագույն ներդրումային բանկը» Հայաստանում։
Հարգելիˊ հաճախորդ, Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնություն - Ուկրաինա հակամարտությունն ու դրա շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը` խնդրում ենք զերծ մնալ Սբերբանկի և Ալֆա-բանկի արտարժույթային (USD, EUR) հաշիվների միջոցով միջազգային փոխանցումներ ստանալուց:
Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի (Միջազգային ֆինանսական կորպորացիա) կողմից կազմակերպվող առևտրի ֆինանսավորման գծով 10-րդ տարեկան մրցանակաբաշխության շրջանակներում Ամերիաբանկին շնորհվել է հերթական մրցանակը` Բանկը ճանաչվել է «2021թ. լավագույն թողարկող բանկ Կովկասում»:
Ամերիա Սերունդ ծրագիրը դարձյալ իր դռներն է բացում երիտասարդների առջև: 2012 թվականից Ամերիա Սերունդի շնորհիվ իրենց մասնագիտական ուղին են սկսել բազմաթիվ երիտասարդներ, որոնք այսօր ստեղծագործում և իրենց հաջողության ուղին են անցնում Ամերիաբանկում:
Սիրելի´ հաճախորդներ, Սկսած ս.թ. փետրվարի 19-ից` «Երիտասարդական» մասնաճյուղը կգործի իր ստանդարտ ժամանակացույցով:
Սիրելի հաճախորդներ, Ամերիաբանկի Կոնտակտային կենտրոնն արդեն սպասարկում է ձեզ 010 56 1111 և 012 56 1111 հեռախոսահամարներով և ձայնային նոր ծառայությամբ, որն ունի բազմաթիվ բարելավումներ ու հնարավորություններ:
14.02.22 Ամերիաբանկը փետրվարի 14-ից ապրիլի 22-ը ներառյալ իրականացնում է 8 մլն ԱՄՆ դոլար և 3 մլրդ ՀՀ դրամ ծավալներով անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում: Սա Հայաստանում կանաչ պարտատոմսերի` հրապարակային առաջարկի միջոցով իրականացվող առաջին տեղաբաշխումն է:
2022 թվականի փետրվարի 14-ից մինչև 2022 թվականի ապրիլի 22-ը ներառյալ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ հրապարակային առաջարկի միջոցով նախատեսում է տեղաբաշխել անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր` հետևյալ պայմաններով.
Թարմացված է առ 03.05.2022 23:09