2022 թվականի փետրվարի 14-ից մինչև 2022 թվականի ապրիլի 22-ը ներառյալ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ հրապարակային առաջարկի միջոցով նախատեսում է տեղաբաշխել անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր` հետևյալ պայմաններով.
ԴԱՍԸ
Անվանական արժեկտրոնային
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ
100 ԱՄՆ դոլար
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ
8,000,000 ԱՄՆ դոլար
ՔԱՆԱԿԸ
80,000 հատ
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
27 ամիս
ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ
3,5 %
ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
3 ամիս պարբերականությամբ
ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
համաձայն «Կանաչ պարտատոմսերի համակարգի»
ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ կանաչ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2021թ. մայիսի 05-ի Թիվ N 1/267Ա որոշմամբ, իսկ ազդագրի լրացումը՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2022թ. փետրվարի 04-ի N 1/46Ա որոշմամբ:
Ներդրողները պարտատոմսերի ծրագրային ազդագրի և դրա լրացման տպագիր տարբերակները կարող են ձեռք բերել «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0010 Երևան, Վազգեն Սարգսյան 2):
Պարտատոմսերի թողարկման վերջնական պայմանները հրապարակվել են «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ` ինտերնետային կայքում` հետևյալ հղմամբ:
Պարտատոմսերի թողարկումն իրականացվում է «Կանաչ պարտատոմսերի համակարգի» ներքո: Դրանց տեղաբաշխումից ստացված միջոցները ուղղվելու են «ընդունելի կանաչ ակտիվների» ամբողջական կամ մասնակի ֆինանսավորմանը կամ վերաֆինանսավորմանը: «Կանաչ ակտիվներ» են հանդիսանում այն բանկային պրոդուկտները (վարկեր և/կամ Բանկի կողմից ըստ հաճախորդների տարբեր կատեգորիաների իրականացված ներդրումներ), որոնք ապահովում են բնապահպանական հստակ նվաճումներ և խթանում են անցումը դեպի ցածր ածխածնային, կլիմայադիմացկուն և էկոլոգիապես մաքուր տնտեսություն:
«Կանաչ պարտատոմսերի համակարգը» հասանելի է հետևյալ հղմամբ, իսկ վերջինիս իրագործելիության վերաբերյալ արտաքին կողմի կարծիքը հրապարակված է հետևյալ հղմամբ:
Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և Տեղաբաշխողին պատշաճ կերպով առաքեն պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարական, որով հավաստում են պարտատոմսերի թողարկման պայմաններն ընդունելու իրենց պատրաստակամությունը և որով այդ պայմանները դառնում են ներդրողների համար պարտադիր: Պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականի լրացումից և պատշաճ կերպով Տեղաբաշխողին առաքումից հետո մինչև պարտատոմսերի ձեռքբերման օրվա ավարտը պարտատոմս ձեռք բերել ցանկացող անձը պետք է թողարկման նպատակով Տեղաբաշխողի կողմից «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված 1570043100494501 հաշվեհամարին կատարի ձեռք բերվող պարտատոմսերի դիմաց վճարում:
Տեղաբաշխման ընթացքում յուրաքանչյուր օրվա համար պարտատոմսի գինը կարող եք տեսնել հետևյալ հղմամբ:
ԹՈՂԱՐԿՈՂ/ՏԵՂԱԲԱՇԽՈՂ`
ՀՀ, ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյան փողոց 2 Հեռ.` (374 10) 56 11 11 Ֆաքս` (374 10) 51 31 33 Էլ. փոստ` CapitalMarkets@ameriabank.am Կայք-էջ` www.ameriabank.am
Թարմացված է առ 03.05.2022 23:09