Սիրելի հաճախորդներ,
Ամերիաբանկի Կոնտակտային կենտրոնն արդեն սպասարկում է ձեզ 010 56 1111 և 012 56 1111 հեռախոսահամարներով և ձայնային նոր ծառայությամբ, որն ունի բազմաթիվ բարելավումներ ու հնարավորություններ:
Զանգերի սպասարկման նոր համակարգի և ինտերակտիվ ձայնային ծառայության շնորհիվ դուք կարող եք.
- Պատվիրել հետադարձ զանգ
- Կապ հաստատել Ձեզ սպասարկած աշխատակցի հետ
- Տեղեկություն ստանալ մասնաճյուղային ցանցի աշխատաժամերի և հասցեների մասին
- Ստուգել հաշվի մնացորդը
Շուտով համակարգը ընձեռելու է բազմաթիվ նոր հնարավորություններ: