Ամերիա Սերունդ ծրագիրը դարձյալ իր դռներն է բացում երիտասարդների առջև: 2012 թվականից Ամերիա Սերունդի շնորհիվ իրենց մասնագիտական ուղին են սկսել բազմաթիվ երիտասարդներ, որոնք այսօր ստեղծագործում և իրենց հաջողության ուղին են անցնում Ամերիաբանկում:
Մենք օգնում ենք երիտասարդներին ձեռք բերել նոր գիտելիքներ, հմտություններ և փորձառություն, դառնալ մրցունակ մասնագետ, ով կգրանցի բազմաթիվ հաջողություններ և իր ներդրումը կունենա մեր երկրի զարգացման պատասխանատու գործում:
Ամերիա Սերունդ 15-ը սպասարկման ոլորտի ամենապահանջված մասնագետներից մեկը դառնալու բացառիկ հնարավորություն է: Այս անգամ դիմորդները հնարավորություն կունենան մասնագիտանալու երեք ուղղություններում և դառնալու.
- Հաճախորդների սպասարկման մասնագետ
- Վարկային մասնագետ
- Կոնտակտային կենտրոնի մասնագետ
Ծրագրին կարող են մասնակցել 21-27 տարեկան երիտասարդները, որոնք ճկուն են ու մտածում են առանց սահմանների, սիրում են շփվել, ձգտում են անընդհատ զարգանալ, հոգատար են և մարդակենտրոն, պատրաստ են երկարաժամկետ համագործակցության:
Տեսական 3-շաբաթյա ուսուցում ամբողջական դրույքով` 09:00-18:00, որից հետո եռամսյա գործնական ուսուցում գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում, որի ժամանակ մասնակիցները կվարձատրվեն մրցունակ աշխատավարձով: Ծրագրի բարեհաջող ավարտից հետո ունենալու են Ամերիաբանկի մասնաճյուղային ցանցում և Կոնտակտային կենտրոնում աշխատանքի անցնելու բացառիկ հնարավորություն:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 12-ն է: