Հարգելիˊ հաճախորդներ,
Տեղեկացնում ենք, որ հիմք ընդունելով անկանխիկ եղանակով շրջանառությունը խթանող ՀՀ օրենսդրական առաջիկա փոփոխությունները, ինչպես նաև կանխիկ եղանակով արտարժույթի շրջանառության սահմանափակումների անհրաժեշտությունը ` «Ամերիաբանկ» ՓԲԸ արտարժույթի կանխիկացման սակագները ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների մասով ենթարկվել են փոփոխության :
• «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ քարտերի սակագներ ֆիզիկական անձ հաճախորդների համար
• «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ սակագները ֆիզիկական անձ հաճախորդների համար
• «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ քարտերի սակագներ իրավաբանական անձ հաճախորդների համար
• «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ ՓԲԸ սակագները իրավաբանական անձ հաճախորդների համար
Կատարված փոփոխություններին, որոնք ընդգծված են կանաչ գույնով, կարող եք ծանոթանալ վերոնշյալ հղումներով տեղադրված փաստաթղթերում: Փաստաթղթերում տեղ գտած փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 11/03/22թ.-ից:
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010/012) 561111 հեռախոսահամարով կամ այցելել Բանկի մոտակա մասնաճյուղ: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի (www.ameriabank.am ) «Սպասարկման ցանց» բաժնում:
Շնորհակալություն Բանկի ծառայություններից օգտվելու համար: