Euromoney ամսագիրն Ամերիաբանկին շնորհել է 2021թ. գերազանցության մրցանակը՝ որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում: Բանկն արժանացել է այս հեղինակավոր մրցանակին` հաշվի առնելով շահութաբերության զգալի բարելավումը, կայուն աճը, ռազմավարական փոխհարաբերությունները և թվայնացմանն ուղղված շարունակական աշխատանքը:
Կարդալ ավելին
Global Finance ամսագիրն Ամերիաբանկը ճանաչեց 2021թ. Հայաստանի լավագույն բանկ «Աշխարհի լավագույն բանկեր» 28-րդ տարեկան մրցանակաբաշխության ժամանակ: Ամերիաբանկն արժանացավ այս հեղինակավոր մրցանակին` հաշվի առնելով իր կողմից ցուցաբերած բարձր արդյունքները, մասնավորապես եկամտաբերությունը, ակտիվների աճը, ռազմավարական հարաբերությունները, նոր բիզնես ուղղությունների զարգացումը և նորարարական ծառայությունները: Բանկն արժանանում է այս մրցանակին արդեն 7-րդ անգամ:
Կարդալ ավելին
Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել միջազգային հեղինակավոր «Global Finance» ամսագրի «Լավագույն ներդրումային բանկ 2021» անվանակարգում: Բանկն արժանանում է «Global Finance» ամսագրի այս մրցանակին արդեն վեցերորդ անգամ:
Կարդալ ավելին
Ամերիաբանկը «Financial Times» հեղինակավոր ընկերության` «The Banker» ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի 2020թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին: Բանկային գործունեության գնահատման ամենաբարձր չափանիշ համարվող այս մրցանակը Ամերիաբանկին տրվում է 7-րդ անգամ:
Կարդալ ավելին
S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Ամերիաբանկին շնորհած B+/B երկարաժամկետ և կարճաժամկետ վարկանիշը «կայուն» հեռանկարով:
Կարդալ ավելին